ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2026 թվականի N 466-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Վեդի և Սյունիքի մարզի Տաթև համայնքներին (այսուհետ՝ համայնքներ)՝ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը, դրանցում սահմանելով, որ՝

1) պայմանագրերի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուժերով՝ ներքին գործերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում.

2) նվիրաբերության պայմանագրերի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման պահանջի.

3) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքումից հետո՝ մեկամսյա ժամկետում, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 9-ի N 466-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Մարզը, համայնքը

Մակնիշը

Հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Հաշվառման վկայագիրը

Հենասարքի համարը

Սկզբնական արժեքը

(դրամ)

1.

Արագածոտնի մարզ, Ապարան համայնք

ZIL ATS-40-63B (ZIL-130)

507 VV 01

1982

SB831461

1950516

123600

2.

Արարատի մարզ,

Վեդի համայնք

ZIL ATS-4 (ZIL-131)

705 VV 01

1988

SB832709

000917

746568

3.

Սյունիքի մարզ,

Տաթև համայնք

ZIL AC-40 (ZIL-130)

691 HR 61

1984

AB620789

2273866

465000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ