ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» ապրիլ 2026 թվականի

N 27-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետ.

«2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկության լրացումը:».

2) N 1 հավելվածում «Վճարման տեսակը (ընդգծել) - ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում, պետական պատվերի շրջանակներում համավճարով, ապահովագրություն, վճարովի, այլ» բառերը փոխարինել «Վճարման տեսակը (ընդգծել) – բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով, առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար, առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով, մասնավոր ապահովագրություն, վճարովի, այլ» բառերով.

3) N 1 հավելվածում «Պետական պատվերով բուժման պարագայում` սոցիալական հիմքերը» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը» բառերով.

4) N 1 հավելվածում «Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը» բառերը փոխարինել «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկվածությունը կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալը» բառերով.

5) 1-ին կետի 7-րդ ենթակետը և N 7 հավելվածը ուժը կորցրած ճանաչել.

6) N 8 հավելվածում «Վճարման տեսակը □ ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում □ պետական պատվերի շրջանակներում համավճարով □ ապահովագրություն □ վճարովի □ այլ» բառերը փոխարինել «Վճարման տեսակը □ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար □ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով □ առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար □ առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով □ մասնավոր ապահովագրություն □ վճարովի □ այլ» բառերով.

7) N 8 հավելվածում «Պետական պատվերով բուժման պարագայում` սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածության հիմքերը» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը» բառերով.

8) N 9 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում ««ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում» կամ «պետական պատվերի շրջանակներում համավճարով» կամ «ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերը փոխարինել ««բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար» կամ «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով» կամ «մասնավոր ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերով.

9) N 9 հավելվածում 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը (նշել)» տողը լրացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պարագայում` նշելով համապատասխան հիմքերը («Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն, N 1979-Ն որոշումներով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան հիմքերը):».

10) N 9 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ով հաստատված կարգով նախատեսված ուղեգրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրով կամ ապահովագրական փաթեթի ծառայությունների համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրված ուղեգրով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20-ի «Մեծահասակի հիվանդության պատմագրի լրացման և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածի`

1) 5-րդ կետի 5-րդ ենթակետում «ժե» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«ժե. բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկվածությունը կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալը».

2) 6-րդ կետի 1-ին ենթակետում ««ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում» կամ «պետական պատվերի շրջանակներում համավճարով» կամ «ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերը փոխարինել ««բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար» կամ «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար» կամ «առողջության համընդհանուր ապահովագրություն համավճարով` համավճարով» կամ «մասնավոր ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ»» բառերով.

3) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության պարագայում` համապատասխան հիմքերը (նշել)» տողը լրացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պարագայում` նշելով համապատասխան հիմքերը («Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն, N 1979-Ն որոշումներով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան հիմքերը)».

4) 8-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետով սահմանված ուղեգրող հանձնաժողովի ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ուղեգրով կամ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրով կամ ապահովագրական փաթեթի ծառայությունների համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրված ուղեգրով» բառերով.

5) 19-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ախտաբանաանատոմիական եզրակացությունը ստորագրվում է ախտաբանաանատոմի կողմից՝ նշելով վերջինիս անունը, ազգանունը և ստորագրման օրը, ամիսը, տարին:».

6) 24-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

««Էպիկրիզ» թերթիկը ստորագրվում է պացիենտի բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից՝ նշելով ստորագրման օրը, ամիսը, տարին:»:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի «Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական փաստաթղթերի լրացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանով նախատեսված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկության լրացումը:»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 31-ի «Ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում ստացող մեծահասակ պացիենտի հիվանդության պատմագրի ձևը հաստատելու մասին» N 45-Ն հրամանում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված պատմագրի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող պատմագրի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:».

2) հավելվածում «Վճարման տեսակ □ ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում □ պետական պատվերի շրջանակներում համավճարով □ վճարովի □ ապահովագրություն» բառերը փոխարինել «Վճարման տեսակը □ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար □ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համավճարով □ վճարովի □ առողջության համընդհանուր ապահովագրություն` անվճար □ առողջության համընդհանուր ապահովագրություն` համավճարով □ մասնավոր ապահովագրություն» բառերով.

3) հավելվածում «Պետական պատվերով բուժման սոցիալական հիմքերը» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության համապատասխան հիմքերը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի N 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետի 17-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 1-ին կետում`

ա. 5-րդ ենթակետում «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը,

բ. 6-րդ ենթակետում «բժշկի» բառը փոխարինել «բուժաշխատողի» բառով,

գ. 8-րդ և 13-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ ենթակետ.

«18) Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում չհոսպիտալացված մեծահասակ պացիենտի խորհրդատվության թերթիկի ձևը` համաձայն հավելված 18-ի:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ.

«2.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:».

4) հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.

5) հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի.

6) հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի.

7) հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 4-ի.

8) հավելված 10-ով հաստատված ձևի վերնագրում «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ» բառը.

9) հավելված 17-ով հաստատված ձևում «Ֆլյուորոգրաֆիայի արդյունքները» բառերը փոխարինել «Թոքերի գործիքային հետազոտության արդյունքները» բառերով.

10) լրացնել նոր 18-րդ հավելված` համաձայն հավելված 5-ի.

11) հավելված 8-ը և հավելված 13-ը ուժը կորցրած ճանաչել:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի և նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերը հաստատելու մասին» N 1752-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ.

«2.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 138-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևաթղթի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

8․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացիենտների հաշվառման կարգը, պացիենտների հաշվառման մատյանների, մեծահասակի ստոմատոլոգիական քարտի, երեխայի ստոմատոլոգիական քարտի, պացիենտներին տրամադրվող այցելության քարտի ձևերը և մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի վարման և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 18-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ.

«2.1. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 23-ի «Դիահերձման արձանագրության օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 67-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 18-ի «Ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 49-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 06-ի «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 36-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետում «համաձայն:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` ձևը կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 31-ի «Հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 46-Ն հրամանի հավելվածի 10-րդ կետում «բուժքույրը:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` ձևը կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին» N 07-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված մատյանի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետ.

«1.1. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-14-րդ, 16-րդ, 17-րդ և 19-րդ ենթակետերով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկությունների լրացումը:»։

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հունվարի հոկտեմբերի 18-ի «Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին» N 22-Ն հրամանի հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետ.

«11.1. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված արձանագրության ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող արձանագրության ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:»:

16. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

02.04.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

 2026 թվականի ապրիլ «02»-ի

N 27-Ն հրամանի

 

«Հավելված 5

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 06-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

0-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ «ՄԱՅՐ ՄԱՏՅԱՆ»

 

Հ/Հ

ԵՐԵԽԱՅԻ ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ՀԱՇՎԱ-ՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏ N

1

2

3

4

5

6

7

             

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

 2026 թվականի ապրիլ «02»-ի

N 27-Ն հրամանի

 

«Հավելված 6

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 06-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

0-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ

 

Հ/Հ

Կանչը գրանցելու օր, ամիս, տարի, ժամ

Երեխայի անուն, հայրանուն, ազգանուն

Ծննդյան օր, ամիս, տարի, տարիք

Բնա-կության վայր, հեռա-խոս

Կանչը գրան-ցելու պատ-ճառ

Ում կողմից է տրվել կանչը

Այցի բնույթը, (առաջ-նակի, կրկնակի կանչ, ակտիվ այց, պատ-րոնաժ)

Կանչը կատա- րելու օր, ամիս, տարի

Կանչը կատարող բուժաշ-խատողի անուն, հայրանուն, ազգանուն

Ախտո- րոշում

Ելք

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

 

1. Մինչև 1 տարեկան երեխաների կանչի ընդունման դեպքում նշվում է երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարին:»:

 

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

 2026 թվականի ապրիլ «02»-ի

N 27-Ն հրամանի

 

«Հավելված 7

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 06-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ

 

Հ/Հ

Կանչը գրանցելու օր, ամիս, տարի, ժամ

Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի

Բնա-կության վայր, հեռա-խոսա-համար

Կանչը գրան-ցելու նպատակ

Այցի բնույթը (առաջ-նակի, կրկնակի կանչ, ակտիվ այց)

Կանչը կատա-րելու օր, ամիս, տարի

Կանչը կատարող բժշկի անուն, ազգանուն

Ախտո- րոշում

Կանչի ելք

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

»:

 

 

Հավելված 4

ՀՀ առողջապահության նախարարի

 2026 թվականի ապրիլ «02»-ի

N 27-Ն հրամանի

 

«Հավելված 9

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 06-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Հաշ-վառ- ման հա-մարը

Գրանց-ման օր, ամիս, տարի

Նո-րածնի անուն, հայրա-նուն, ազգա-նուն

Ծննդյան օր, ամիս, տարի

Բնա-կության վայր

Բժշկական կազ-մակեր- պության անվա-նումը, որտեղ ծնվել է նորածինը

Ծննդա-տնից դուրս գրման օր, ամիս, տարի

Ընդգրկ-ման օր, ամիս, տարի

Նո-րածնին հաշ-վառող բժշկի անուն, հայրա-նուն, ազգա-նուն

Առողջու- թյան անձ-նագրի տրման օր, ամիս, տարի

Օրի-նական ներկա-յացուցչի անուն, հայրա-նուն, ազգա-նուն

Նշում- ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

»:

 

 

Հավելված 5

ՀՀ առողջապահության նախարարի

 2026 թվականի ապրիլ «02»-ի

N 27-Ն հրամանի

 

«Հավելված 18

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 06-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ

 

__________________________________________________________________________

Բժշկական կազմակերպության անվանումը

 

Պացիենտ ____________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն

_____________________________________________________________________________________

/ծննդյան տարեթիվ/

Ախտորոշում _________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

Իրականացված միջոցառումներ _________________________________________________________

Նշանակված բուժում __________________________________________________________________

Տրված խորհուրդներ __________________________________________________________________

Տրման օր, ամիս, տարի________________________________________________________________

 

Բժիշկ

___________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

________________

/ստորագրություն/

     

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2026 թվական: