ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
|
«01» 04 2026 թ. |
N 2-Ն |
Ե Ր Ե Վ Ա Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2003 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 3-Ն հրամանը:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու պահից։
|
ՀՀ ազգային անվտանգության |
Ա. Սիմոնյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2026 թվական: