ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն՝
1) Եկամուտների մասով՝ 15 680 580 067.60 ՀՀ դրամ.
2) Ծախսերի մասով՝ 15 680 580 067.60 ՀՀ դրամ.
(1-ին կետը փոփ. 14.01.26 N 2-Ն)
1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 3 615 700 467.60 ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 3 337 917 448.20 ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը՝ 277 783 019.40 ՀՀ դրամ.
ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 337 917 448.20 ՀՀ դրամն ուղղել Արտաշատ համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.
բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 3 000 000 000 ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
(1.1-ին կետը լրաց. 14.01.26 N 2-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասը՝
1) Եկամուտների մասով՝ 8 902 797 048.20 ՀՀ դրամ.
2) Ծախսերի մասով՝ 8 902 797 048.20 ՀՀ դրամ, այդ թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 2 141 219 900 ՀՀ դրամ, որից հատկացում ֆոնդային բյուջե՝ 2 000 000 000 ՀՀ դրամ․
(2-րդ կետը փոփ. 14.01.26 N 2-Ն)
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) Եկամուտների մասով՝ 8 777 783 019.40 ՀՀ դրամ.
2) Ծախսերի մասով՝ 8 777 783 019.40 ՀՀ դրամ.
(3-րդ կետը փոփ. 14.01.26 N 2-Ն)
4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:
5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:
6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:
7. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել փոփոխություններ հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև: Կատարված փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ հաստատված ծախսերի 30%-ը:
7.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դիֆիցիտը (պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի:
(7.1-ին կետը լրաց. 14.01.26 N 2-Ն)
7.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն սույն որոշման հավելված 6-ի:
(7.2-րդ կետը լրաց. 14.01.26 N 2-Ն)
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Կողմ -19 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թ. դեկտեմբերի 26 ք. Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
(հավելվածը խմբ. 14.01.26 N 2-Ն, 11.03.26 N 32-Ն, 08.04.26 N 59-Ն)
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
(հավելվածը խմբ. 14.01.26 N 2-Ն, 11.02.26 N 9-Ն, 11.03.26 N 32-Ն, 08.04.26 N 59-Ն)
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
(հավելվածը խմբ. 14.01.26 N 2-Ն, 11.02.26 N 9-Ն, 11.03.26 N 32-Ն, 08.04.26 N 59-Ն)
(հավելվածը լրաց. 14.01.26 N 2-Ն)
(հավելվածը լրաց. 14.01.26 N 2-Ն)
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
(հավելվածը լրաց. 14.01.26 N 2-Ն, խմբ. 11.02.26 N 9-Ն, 11.03.26 N 32-Ն, 08.04.26 N 59-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 08.04.2026, N 59-Ն | 26.12.2025, N 307-Ն | |
| 11.03.2026, N 32-Ն | 26.12.2025, N 307-Ն | |
| 11.02.2026, N 9-Ն | 26.12.2025, N 307-Ն | |
| 14.01.2026, N 2-Ն | 26.12.2025, N 307-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|