ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2026
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.04.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
08.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 ԱՊՐԻԼԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 59-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2026 թվականի մարտի 13-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման 26/Ա-41 պայմանագիրը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.

1) 28.50. 00 գործառական դասակարգման (օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ) 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 6 839 500 (վեց միլիոն ութ հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով.

2) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 4 373 100 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասուներեք հազար մեկ հարյուր) ՀՀ դրամով.

3) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 942 100 (ինը հարյուր քառասուներկու հազար մեկ հարյուր) ՀՀ դրամով.

4) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 524 300 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամով.

5) 11.01.02.51 գործառական դասակարգման (վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) 4891 հոդվածը պակասեցնել 15 440 800 (տասնհինգ միլիոն չորս հարյուր քառասուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամով.

6) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Ոստան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 15 440 800 (տասնհինգ միլիոն չորս հարյուր քառասուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամով.

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 307-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -27

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2026 թ. ապրիլի 8

ք. Արտաշատ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելվածներ 1-4

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի ապրիլի

8-ի N 59-Ն որոշման

 

 

Հավելվածներ 1-3, 6

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան