ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1692-Ա |
«06» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԵՆՏՐՈՆ, ՍԱՐՄԵՆԻ ՓՈՂՈՑ Հ.86 ՇԵՆՔԻ Հ.1 ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Վահան Պողոսյանի դիմումը` Կենտրոն, Սարմենի փողոց հ.86 շենք հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ալիանս 64» ՍՊԸ-ին պատկանող ավտոկայանատեղիի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04072025-01-0274 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/13536-26 եզրակացությունը.
1. Կենտրոն, Սարմենի փողոց հ.86 շենք հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ալիանս 64» ՍՊԸ-ին պատկանող ավտոկայանատեղիի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղին հաշվառել հասարակական նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված ավտոկայանատեղիի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|