ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 200-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00861992) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հուլիսի 7-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի մասին» N 444-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02915547) 2026 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 02/26-AM0034 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Պրեմիում ԱԻ-95-Կ5» վառելիքի ձեռքբերում` 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 00804807) 2026 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 03/26-AM0034-DF պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 26-29-ն ընկած ժամանակահատվածում միջոցառման կազմակերպման ծառայությունների մատուցում` 1,479,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |