ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1678-Ա |
«01» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության պահանջները, ինչպես նաև ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
1. Երևան քաղաքի Բաբաջանյան–Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի անավարտ մասի (կմ 1+820-ից մինչև կմ 1+980, ներառյալ՝ 160 մ հիմնական ճանապարհ և շուրջ 110 մ մոտեցնող ճանապարհներ, ընդհանուր՝ 270 մ) նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայման ծառայության ձեռքբերման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ձևով։
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված՝ գնման հայտում նշված անձին (հնարավոր մասնակցին)։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա։
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակելու օրվան հաջորդող օրվանից:
| Տ. Ավինյան |