ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՌՈՍՏՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.13 ՇԵՆՔԻ Հ.99` 14.03ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1670-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1670-Ա

«01» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՌՈՍՏՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.13 ՇԵՆՔԻ Հ.99` 14.03ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Գևորգյանի դիմումը՝ Երևանի Ռոստովյան փողոցի հ.13 շենքի հ.99՝ 14.03քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24032026-01-0160 վկայական), Երևանի Ռոստովյան փողոցի հ.13 շենքի հ.99՝ 14.03քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Կարինե Գևորգյանին (1 անձ, այսուհետև նվիրառու)՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան