ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՍԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.23 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1660-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1660-Ա

«31» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼՈՒՍԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.23 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանի դիմումը՝ Լուսինյանց փողոցի, սեփականության իրավունքով «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամին պատկանող հ.23 բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26122022-01-0334 վկայական) գործառական, դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող շինության զբաղեցրած հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մարտի 16-ի հ.Ն/12500-26 եզրակացությունը.

1. Կենտրոն վարչական շրջանի, Լուսինյանց փողոցի, սեփականության իրավունքով՝ «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամին պատկանող հ.23 հասցեի 335քմ բնակելի տան գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Լուսինյանց փողոց հ.23 բնակելի տան զբաղեցրած 0.045հա հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

3. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական և հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան