ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1620-Ա |
«31» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԸ ՉՀԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՎՃԱՐՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա և 2026 թվականի փետրվարի 12-ի հ.795-Ա որոշումները, ինչպես նաև գույքի աճուրդով օտարման տրամադրելու մասին 2026 թվականի մարտի 13-ի նիստի արձանագրությունները.
1. 2026 թվականի մարտի 13-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել գույքը՝ համաձայն սույն որոշման հ.1-62 հավելվածների:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետին՝ 2026 թվականի մարտի 13-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի մասնակից, չհաղթած մասնակիցներին վերադարձնել Երևանի քաղաքապետարանի 900015211494 հ/հ մուծված նախավճարները՝ համաձայն սույն որոշման հ.63-րդ հավելվածի:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին, աճուրդով գնված գույքերի վճարման ենթակա գումարների վճարումը սահմանված ժամկետում ու կարգով կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել գույքի օտարման պայմանագրեր։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության ու մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
| Տ. Ավինյան |