ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ՁՈՐ-2 ԹԱՂԱՄԱՍ Հ.61 ԵՎ Հ.61/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԶԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ ԲԱՍՄԱՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1649-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1649-Ա

«31» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ՁՈՐ-2 ԹԱՂԱՄԱՍ Հ.61 ԵՎ Հ.61/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԶԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ ԲԱՍՄԱՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 05.02.2026թ. տրված մասնա-գիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 07.12.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԿԱԴ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 26.12.2022թ. տրված տեղեկանքները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (26.09.2023թ. հ.Դ-118393-23, 08.12.2023թ. հ.Դ-154033-23).

1. Երևան, Դավթաշեն, Ձոր-2 թաղամաս հ.61 և հ.61/1 հասցեներում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25062018-01-0200 և հ.25062018-01-0190 վկայականներ, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագրեր հ.2022MDTYFT, հ.2022HMVRWT) հանդիսացող հողամասերում քաղաքացի Ռուզաննա Լևոնի Բասմաջյանի կողմից ինքնակամ իրականացված 551,7 քառ.մետր (բնակելի տուն /բնակելի՝ 506,2 քառ.մետր, ավտոտնակ՝ 21,0 քառ.մետր, աստիճանահարթակ՝ 10,3 քառ.մետր, թեքահարթակ՝ 12,5 քառ.մետր, պարիսպ՝ 1,7 քառ.մետր/) և 103.1 քառ.մետր (բնակելի /ավտոտնակ՝ 12,7 քառ.մետր, աստիճանավանդակ՝ 7,9 քառ.մետր, ծածկոցներ՝ 49,5 քառ.մետր, օժանդակ շինություններ՝ 13,3 քառ.մետր, որից 7,3 քառ.մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը՝ կիսակառույց, աստիճան՝ 3,3 քառ.մետր, պարիսպներ՝ 16,4 քառ.մետր) մակերեսներով կառույցները ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3418056 (երեք միլիոն չորս հարյուր տասնութ հազար հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4) սույն որոշման 1-ին կետով օրինականացվող 7,3քառ.մետր մակերեսով կիսակառույց օժանդակ շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան