ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 440-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2026 թվականի N 440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N 1933-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «N 89 որոշման» բառերը փոխարինել «N 89 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի N 18 որոշումների» բառերով.

2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով․

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1․2-րդ և 2․1-ին կետերով.

«1․1․ Սահմանել, որ 2026 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 8,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող (այսուհետ՝ միս) 7,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

1․2․ Սահմանել, որ մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվը։

2․1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) իրականացնել սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությամբ տրամադրված՝ մինչև 7․5 հազ․ տոննա ծավալով մսի համամասնորեն բաշխումը որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան սակագնային քվոտա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջև այնպես, որ ծավալները չգերազանցեն արդեն իսկ բաշխված՝ նույն ծածկագրերին դասակարգվող ապրանքների ծավալը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի․

3) սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները լիազոր մարմին են ներկայացնում ընկերության կանոնադրությունը և տեղեկություն՝ նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման (բացառությամբ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների), արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ։»։

2․ Որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 2-ի N 440-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1933-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍՏԱՑԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Լիցենզիայի

համարը և ամսաթիվը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Լիցենզիայով

տրամադրված

ծավալը

Առանց

մաքսատուրքի

վճարման ներմուծման

ծավալները

           
»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական: