ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2026 թվականի N 416-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 18-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման վերնագրում «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին նվերը և նվիրաբերությունն» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցի) Հայաստանի Հանրապետությանը նվիրելու կամ նվիրաբերելու դեպքում նվերը կամ նվիրաբերությունն ընդունելու, ինչպես նաև հաշվեկշռում հաշվառելու գործառույթն իրականացնում է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին նախատեսվում է նվիրել կամ նվիրաբերել շարժական գույքը՝ այդ մարմնի ղեկավարի իրավական ակտի հիման վրա, պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա կազմակերպության դեպքում՝ այդ կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարի իրավական ակտի հիման վրա, իսկ պետական կառավարման համակարգի մարմնի կողմից նվերն ընդունելուց հրաժարվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Իրավական ակտերը պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները՝

1) նվիրվող կամ նվիրաբերվող շարժական գույքի անվանումը.

2) գույքագրման համարը, նույնականացման համարը (առկայության դեպքում), արտադրման (շահագործման հանձնելու) տարեթիվը.

3) հաշվեկշռային (սկզբնական) արժեքը կամ անկախ գնահատողի կողմից տրամադրված շուկայական արժեքը.

4) ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը, որի կողմից նվիրվում կամ նվիրաբերվում է շարժական գույքը.

5) նվիրատվության կամ նվիրաբերության նպատակը.

6) հանձնման-ընդունման աշխատանքների կատարման ժամկետը.

7) տեղափոխման և հաշվառման ծախսերը հոգացող մարմնի՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը:

ա․ Ընդ որում, նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների իրավական ակտերի նախագծերը գրավոր ընթացակարգով համաձայնեցվում են կոմիտեի հետ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը կոմիտե են ներկայացվում տարեկան հաշվետվություններ՝ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունված շարժական գույքի վերաբերյալ։ Շարժական գույքի հետագա պահպանման համար պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության դեպքում՝ իրավական ակտերի նախագծերը գրավոր ընթացակարգով համաձայնեցվում են նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ։ Բացասական կարծիքի դեպքում՝ նվերն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիման վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան