ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1610-Ա |
«30» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 08-Ի Հ.3668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Սյուզաննա Վարդազարյանի 20.03.2026թ. հ.Դ-27269-26 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 08-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3668-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 30.03.2026թ. հ. 1610-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Ժերժ Պետրոսսյան և Էմին Զոհրաբյան |
Ձոր-1 թաղամաս, հ.19 |
նկուղ |
Անշարժ գույքի առուվաճառքի 27.02.2026թ. հ.1196 պայմանագրով, Ժերժ Պետրոսսյանի և Էմին Զոհրաբյանի կողմից ձեռք բերված Ձոր-1 թաղամասի հ.19 հասցեում գտնվող նկուղին տրամադրել հասցե՝ Դավթաշեն «Ձոր-1» թաղամաս, հ.19 շենք, հ.9 |
01043ZGZUF4P |
|
|
2 |
«ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» ՍՊԸ |
Է. Իսաբեկյան փողոց, հ.1/2 շենք, հ.9 և հ.10 |
բնակարան |
«ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Է. Իսաբեկյան փողոցի հ.1/2 շենքի հ.9 և հ.10 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.20082025-01-0181 և հ.06032026-01-0261/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Է. Իսաբեկյան փողոց, հ.1/2 շենք, բն.9-10 |
01093UXGJLVX |
|
|
3 |
Արսեն Պողոսյան |
Շենգավիթ |
հողամաս |
Արսեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Շենգավիթում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.13122024-01-0264 և Երևանի քաղաքապետի 22.07.2025թ. հ.2938-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 1-ին փողոց, 4-րդ փակուղի, հ.22 |
01113APBANX8 |
|
|
4 |
Արսեն Պողոսյան /լիազորված անձ/ Գագիկ Հակոբյան |
Շենգավիթ |
հողամաս |
Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Շենգավիթում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.28122024-01-0290 և Երևանի քաղաքապետի 25.02.2026թ. հ.1056-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 1-ին փողոց, 4-րդ փակուղի, հ.18 |
0111337USWG3 |
|
|
5 |
Էդգար Հովհաննիսյան |
Ղ. Փարպեցու փողոց, հ.16 շենք, հ.6 |
ձեղնահարկ |
Էդգար Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ղ. Փարպեցու փողոցի հ.16 շենքի հ.6 հասցեում գտնվող 147.8քմ մակերեսով ձեղնահարկին /վկ. հ.19032026-01-0120/ տրամադրել հասցե՝ Ղ. Փարպեցու փողոց, հ.16 շենք, հ.6/1 |
01063LYQWDZT |
|
|
6 |
Արման Ստեփանյան /լիազորված անձ/ Էդմոնդ Զորաբյան |
Հյուսիսային ճառագայթ փողոց, հ.18 շենք, հ.3 |
ավտոկայա-նատեղ |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 21.03.2025թ. հ.1745 վկայագրով, Էդմոնդ Զորաբյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Հյուսիսային ճառագայթ փողոցի հ.18 շենքի հ.3 հասցեում գտնվող ավտոկայանատեղին տրամադրել հասցե՝ Հյուսիսային ճառագայթ փողոց, հ.18 շենք, ավտոկայանատեղ հ.18 |
010336BUWXRV |
|
|
7 |
Արմեն Գրիգորյան |
Մարշալ Խուդյակովի փողոց, /Ավան 7-րդ փողոց/ հ.5 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.07.2023թ. հ.15785 վկայագրով, Արմեն Գրիգորյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ավան 7-րդ փողոցի հ.5 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.5/2 |
01023JBE22RS |
|
|
8 |
Տարոն Ազիզյան |
Շիրակի փողոց, 2-րդ նրբանցք, հ.2 շենք, հ.22 |
բնակարան |
Տարոն Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի հ.2 շենքի հ.22 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10022026-01-0309, ընդհ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, 2-րդ նրբանցք, հ.2 շենք, բն.22/1 |
01113JGXNDGE |
|
|
9 |
Արմեն Բուդուլյան |
Հ. Քաջազնունու /Կուզնեցովի/ փողոց, հ.14 շենք, հ.59 |
բնակարան |
Արմեն Բուդուլյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Քաջազնունու /Կուզնեցովի/ փողոցի հ.14 շենքի հ.59 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.05022026-01-0519, ընդհ. բաժն. 1.72քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 49.88քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Քաջազնունու փողոց, հ.14 շենք, բն.59/1 |
01063MTUZCFY |
|
|
10 |
Գուրգեն Հովսեփյան /լիազորված անձ/ Գոհարիկ Բաղմանյան /սեփականատեր/ |
Մոլդովական փողոց, հ.46 շենք, հ.46 և հ.46/1 |
բնակարան |
Գոհարիկ Բաղմանյանին սեփականության իրավունքով պատկանող, Մոլդովական փողոցի հ.46 շենքի հ.46 և հ.46/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.12022026-01-0523 և 10022026-01-0104/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մոլդովական փողոց, հ.46 շենք, բն.46 |
01083Y4DNED8 |
|
|
11 |
Տիգրան Մալխասյան |
Հ. Մելքումովի փողոց, հ.46/2 և հ.48 |
հողամաս |
Տիգրան Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Մելքումովի փողոցի հ.46/2 և հ.48 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.26022026-01-0351 և հ.29012026-01-0196, շին.՝ 80.3քմ/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Մելքումովի փողոց, հ.48 |
01043GLFB6FU |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|