ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1601-Ա |
«30» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱ, Հ.1/13 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՅԻԿ ՀՐԱՉԻԿԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ, ՀՐԱՉՅԱ ԳԱԳԻԿԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ, ԳՈՌ ԱՐԱՅԻԿԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ, ԱԼԵՔՍ ԱՐԱՅԻԿԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՀՐԱՉԻԿԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.03.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 24/03/2026թ․ տրված հ․ԱՏ-24032026-01-1174 տեղեկանքը, «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 26.02.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 27.02.2026թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (02.03.2026թ. հ.Դ-19850-26, 06.03.2026թ. հ.Դ-22002-26, 09.03.2026թ. հ.Դ-22350-26).
1. Երևան, Ավան, Գայի պողոտա, հ.1/13 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26022026-01-0170 վկայական) հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Արայիկ Հրաչիկի Մեխակյանի, Հրաչյա Գագիկի Մեխակյանի, Գոռ Արայիկի Մեխակյանի, Ալեքս Արայիկի Մեխակյանի և Գագիկ Հրաչիկի Մեխակյանի կողմից ինքնակամ իրականացված 929,1քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություններ) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 11411206 (տասնմեկ միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր վեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|