ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՐԳԻՍ ՎԱՉԱԳԱՆԻ ՔԱՐՏԱՇՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1607-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1607-Ա

«30» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՐԳԻՍ ՎԱՉԱԳԱՆԻ ՔԱՐՏԱՇՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Վաչագանի Քարտաշյանի (ծնված 15.08.1964թ.) 24.10.2023թ. հ.Դ-130679-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.5 հասցեում գտնվող, ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 145.5քմ, որից 66.0քմ մակերեսով հողամասը (որից 48.0քմ ընդհանուր համատեղ սեփականություն Ջիվան Ալեքսանյանի հետ) Սարգիս Վաչագանի Քարտաշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13032014-01-0171 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.11.2023թ. հ.15133 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.09.2025թ. հ.20-Ել-130679-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.5 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Վաչագանի Քարտաշյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 66.0քմ մակերեսով հողամասին կից 79.5քմ մակերեսով հողամասի (որից 7.8քմ ընդհանուր համատեղ սեփականություն Ջիվան Ալեքսանյանի հետ, իսկ 69.9քմ՝ Ջիվան Ալեքսանյանի, Վալերի Զոհրաբյանի, Մկրտիչ Հայրապետյանի հետ) չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 79.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.5 հասցեում գտնվող 145.5քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան