ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1602-Ա |
«30» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.4242-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-10022026-01-0136 որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4242-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Որոշման 1-ին կետում «բնակելի տուն» բառերը փոխարինել «օժանդակ շինություն, ծածկ» բառերով,
2) Որոշումը լրացնել 2.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց, հ.27/88 հասցեում գտնվող 30.7քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակելի կառուցապատման:»։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |