ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 ապրիլի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 28-Ա |
«Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության` ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2026 թվականի մարտի 17-ի դիմումը և հաշվի առնելով, որ «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության 04.04.2016թ. թիվ 212 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի ապրիլի 5-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության դիմումը և 2026 թվականի ապրիլի 3-ից տրամադրել Վանաձոր քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. ապրիլի 2 ք. Երևան |