ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1599-Ա |
«30» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑ Հ.11 ՇԵՆՔ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 19․03․2026թ․ տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՍՊԸ-ի կողմից 24.07.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ԿԻՄ ՎԱՀԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 20.06.2025թ. տրված շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04/07/2025թ. տրված հ.ԱՏ-04072025-01-0691 տեղեկանքը և ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (23.06.2025թ. հ.Դ-67063-25, 29.07.2025թ. հ.Դ-81768-25, 02.09.2025թ. հ.Դ-96313-25, 16.10.2025թ. հ.Դ-114702-25, 11.11.2025թ. հ.Դ-125038-25, 26.11.2025թ. հ.Դ-131376-25, 12.12.2025թ. հ.Դ-138644-25, 23.02.2026թ. հ.Դ-17118-26).
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշումով, Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց հ.11 շենք հ.11 բնակարանը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, որպես հասարակական, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան, Բագրատունյաց փողոց հ.11 շենք հ.11 բնակարանը հաշվառել որպես հասարակական նշանակության:
3. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց հ.11 շենք հ.11 հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04112013-01-0062 վկայական) քաղաքացի Կարեն Սուրենի Հովակիմյանի կողմից ինքնակամ բացված պատուհանը 1/մեկ/ հատ (հասարակական) ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 5220 (հինգ հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|