ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0078 Ն. 02.04.2026
|
2 ապրիլի 2026 թվականի |
թիվ 78-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,
2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 25.1-25.3-րդ կետերով.
| « |
|
25.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.
ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 200 մլն ՀՀ դրամը,
բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում սույն կետով նշված բոլոր փոխառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարի 0.5%-ը,
գ. փոխառուն նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ չի ունեցել հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց պարտավորություն |
50 |
75 |
|
25.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են 25.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պայմանները |
75 |
110 |
|
25.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում 25.1-ին և 25.2-րդ կետերով սահմանված պահանջներին |
85 |
125 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-02 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական: