ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 432-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2026 թվականի N 432-Ա

 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» ու

«ը» կետերով, 3-րդ մասով և 25-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով, 4-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ. Ուլնեցու 68, պետական գրանցման համարը` 282.210.04588, ՀՎՀՀ՝ 00802759):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:

4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ 2016 թվականի ապրիլի 26-ին կնքված թիվ 43/0016 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի լուծումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները՝ ծախսերն իրականացնելով կազմակերպության հաշվին:

5. Սահմանել, որ`

1) կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ շարժական գույքը՝ առկայության դեպքում, հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինությանը՝ ամրացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ դրանք անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին տրամադրելու համար.

3) սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին՝ համաձայն հավելվածի:

6. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո մեկամսյա ժամկետում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 2-ի N 432-Ա որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անվանումը

Տվյալը

1) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի գտնվելու վայրը (հասցեն), մակերեսի մասին՝ արտահայտված քառակուսի մետրով

Կարապետ Ուլնեցու/68 Քանաքեռ-Զեյթուն 0069, 2430.94 մ2

2) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային, իսկ անհնարինության դեպքում՝ սկզբնական արժեքի մասին, սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված սուբյեկտների դեպքում՝ (բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) գնահատված արժեքը՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության

Արժեքը՝ ըստ վերագնահատման 449 096 200 դրամ

 

Հաշվեկշռային արժեքը՝ 375 942 400 դրամ

3) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետի մասին

Անժամկետ

4) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի նկատմամբ

իրավունքների պետական գրանցման վկայականի համարը և գրանցման տարին, ամիսը և ամսաթիվը

A1067800002

14.03.2003 թ.

5) պետական գրանցման համարը

282.210.04588

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ