ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 406-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 հասցեի 18.3 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 17062025-01-0262, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.459757 հեկտար մակերեսով հողամասի և շենքի 2085.42 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 18/16340) և պոմպակայանի սարքավորումները՝ 13901585 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 406-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Է. ԻՍԱԲԵԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1/2 ՇԵՆՔ, 115 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը/ զբաղեցրած մակերեսը |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
|
1. |
Ջրի զտիչ RASTELLI Y 1” զ 412040 MADE IN ITALY |
հատ |
3 |
10000 |
30000 |
|
2. |
Ջրի փական գնդիկավոր ամերիկանկայով GENERAL FITTINGS 1” 1/2 7100L5N141401A MADE IN ITALY |
հատ |
6 |
29000 |
174000 |
|
3. |
Չ/Ժ Մ հետադարձ փական DN 40 |
հատ |
3 |
10000 |
30000 |
|
4. |
Ընդարձակման Մեմբրանային Բաքեր TANK AQUASYSTEM VB100 100-16bar |
հատ |
1 |
155000 |
155000 |
|
5. |
Ճնշման էլեկտրական կարգավորիչ (հոսքի դաչիկ) INTOP WPC-10 զ կապույտ |
հատ |
1 |
16050 |
16050 |
|
6. |
Պոմպ ջրի բազմաստիճան հաճախականության կարգավորիչով LOWARA 10SVH11F040T/4 MADE IN ITALY 102833351 |
հատ |
3 |
2400000 |
7200000 |
|
7. |
Դրենաժային պոմպ |
հատ |
1 |
65520 |
65520 |
|
8. |
Սողնակային փական D 80մմ |
հատ |
2 |
30000 |
60000 |
|
9. |
Պոմպակայանի տարածք` Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 |
քառ. մ |
18.3 |
311475 |
5700000 |
|
10. |
Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 հասցեի ջրագիծ, D=90մմ, L=2մ |
մ |
2 |
1100 |
2200 |
|
11. |
Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 հասցեի ջրագծի Ե/Բ դիտահոր D=1500մմ, D=63մմ թուջե մտոցով |
հատ |
2 |
118920 |
237840 |
|
12. |
Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 հասցեի ծալքավոր կոյուղագիծ D=200մմ, L=9.19մ |
մ |
9.19 |
2500 |
22975 |
|
13. |
Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 հասցեի կոյուղու Ե/Բ դիտահոր D=1000մմ, D=53մմ թուջե մտոցով |
հատ |
2 |
104000 |
208000 |
|
Ընդամենը |
13901585 | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |