ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 985-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 421-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2026 թվականի N 421-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 985-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 985-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «1-ին կետի» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ կետերի» բառերով․

2) հավելվածի ցանկի «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

1.

8462610019

Սառը մշակման համար հիդրավլիկ մամլիչ՝ թվային ծրագրային կառավարմամբ, մետաղները բրիկետավորելու համար, քանդված իր աքսեսուարներով, 25kw

Metallics Hydraulic Press, Unassembled with Accessories, 25kw

տարողունակությունը՝ 350 տ, ցիկլի ժամանակը՝ 70 վ կամ պակաս

հատ

1

Չինաստան, Հնդկաստան

Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ, Իրան

27 000 000

Լիզինգ Պայմանագիր թիվ L25-0013

2.

8462610019

Սառը մշակման համար հիդրավլիկ մամլիչ՝ թվային ծրագրային կառավարմամբ, կապարի (մետաղի) բրիկետավորման համար, քանդված իր

աքսեսուարներով, 22kw

E-Lead Hydraulic Press Unassembled with Accessories, 22kw

տարողունակությունը՝ 50 տ, ցիկլի ժամանակը՝ 20 վ կամ պակաս

հատ

1

Չինաստան, Հնդկաստան

Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ, Իրան

23 000 000

Լիզինգ Պայմանագիր թիվ L25-0013

».

 

3) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «129 000 000» թիվը փոխարինել «143 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ