ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի ավանդադրման և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|