ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 422-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի և «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի բուսաբանական այգու ոռոգման նպատակով Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև բուսաբանական այգու պարսպի հատվածը կառուցված ջրագիծը՝ 89380967 դրամ հաշվեկշռային արժեքով, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ պետական գրանցման, անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը՝ նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 422-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) | |||
|
1․ |
Պոլիէթիլենային խողովակ Փ500x19.1 մմ |
1482 գծմ |
78 975 780 | |||
|
2․ |
Հավաքովի երկաթբետոնե էլեմենտներից Փ2.0 ծածկի սալով դիտահոր |
2 հատ |
1 686 917 | |||
|
3․ |
Պողպատե խողովակ Փ820x8.1գմ |
15 գծմ |
1 010 680 | |||
|
4․ |
Պողպատե խողովակ Փ530x8 մմ |
47.5 գծմ |
4 122 050 | |||
|
5․ |
Պոլիէթիլենային խողովակաշար Փ110x6.6 մմ |
50 գծմ |
172 000 | |||
|
6․ |
Տիպային երկաթբետոնե առվակներ 06.x0.45մ,Լ=3մ |
38 հատ |
3 413 540 | |||
|
| ||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |