ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՌԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-670-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/17-18 (1069-1070) սեպտեմբեր, Հոդ.309
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
01.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՌԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանն ուղղված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հեռագրի տեքստը:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

1 սեպտեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան

Հ. Նխ-670-I.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը սրտանց շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդին, պաշտպանության պետական կոմիտեին և բոլոր արցախցիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման երրորդ տարելիցի առթիվ:

Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության անդուլ և նպատակասլաց գործունեությունը կբերի արցախահայության իղձերի իրականացմանը:

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն

 

02.09.1994 թ.

ք. Երևան