ՀՀ ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.04.2026-08.05.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
Տաշիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2025 թվականի N 109-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 4161835,0 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 4911835,0 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 750000 ,0 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 1-ի հավելվածի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2-ի հավելվածի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3-ի հավելվածի:

5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4-ի հավելվածի:

6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N 5-ի հավելվածի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6-ի հավելվածի:

8. Սահմանել, որ`

1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.

2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Կողմ -14

 

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ

Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ

Ա. ՍՈԼՈՅԱՆ

Է. ՍՈՂՈՅԱՆ

Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

 

Ջ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վ. ԱՐՄԱՆ

Ի. ՏՈՄԵՅԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2025 դեկտեմբերի 24

ք. Տաշիր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁ

 

1. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Տաշիր համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերիապահովմանը։

Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 4911835,0 հազար դրամ և դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 750000.0 հազար դրամ:

 

1. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

 

Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2001125,0 հազար դրամ, ավել է նախորդ տարվա պլանավորված բյուջեից 11,3 %-ով, կամ 203950,0 հազար դրամով և 2024 թվականի փաստացի հավաքագրված եկամուտների նկատմամբ ավել 216195,7 հազար դրամ կամ 12,1 %:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 379854,0 հազար դրամ՝ 2025 թվականի հաստատված 361061,2 հազար դիմաց, աճել է նախորդ տարվա ցուցանիշից 18792,0 հազար դրամով կամ 5,2 %-ով և 15,9 % կամ պակաս 71804,0 հազար դրամ 2024 թ փաստացի հավաքագրվածից:

Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։

Մասնավորապես.

1) Հարկեր և տուրքեր.

 2026 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով 2025 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2026 թվականի հաշվարկային ցուցանիշները։ որոշ հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։ Հարկային եկամուտները և տուրքերը 2026 թվականի համար նախագծով կանխատեսվել են 231204,0 հազար դրամ՝ նախորդ տարվա ի սկզբանե հաստատված 216061,2 հազար դրամի դիմաց, ինչը ավել է 2025 թվականի հաստատված ցուցանիշից 15142,8 հազար դրամով կամ 6,6 % և շուրջ 6,7 %-ով պակաս է կամ 16499,7 հազար դրամ 2024 թվականի փաստացի հավաքագրված ցոցանիշից :

  Տեղական տուրքերը ծրագրվել են 9304,0 հազար դրամի չափով, որը 1750,0 հազար դրամով կամ 23.2 %-ով գերազանցում է 2025 թվականի ծրագրային ցուցանիշը և պակաս է 3611,1 հազար դրամով կամ 38,8 % 2024 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշը :

 Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար, ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների , արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության ավելացմամբ :

Պետական տուրքերը ծրագրվել են 7000.0 հազար դրամ՝ 2025 թվականի համար հաստատված ցուցանիշից 1000.0 հազար դրամով պակաս կամ 12,5% չափով, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝ 3000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 4000.0 հազար դրամ։

2) Հիմք ընդունելով համայնքների բյուջեների «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու նպատակով» Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներով նախատեսվել են 1619272,0 հազար դրամ, որը 2025 թվականի հաստատված ցուցանիշից ավել է 185157,2 հազար դրամով կամ 11,4 %-ով և 371507,6 հազար դրամով կամ 22,9 %-ով 2024 փաստացի ստացված գումարից :

-Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիա) գծով համաձայն համայնքի սուբվենցիոն ծրագրերի կանխատեսվել է 2120710,0հազար դրամ նախատեսված 2025թվականի ավել 38046,4 հազար դրամով և 1907175,9 հազար դրամ 2024 թվականի փաստացի ծախսված գումարի ։

 -Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ (Նվիրատվություն) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվել 40000.0 հազար դրամ:

3) Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումը 2026 թվականի համար նախատեսվել է 150249,0 հազար դրամ, 2025 թվականի բյուջեով նախատեսվածից 3250,0 հազար դրամով կամ 2,2 %-ով ավել է և 55704,3 հազար դրամով կամ 37,1 %-ով պակաս է 2024 թվականի փաստացի հավաքագրված գումարից ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները, տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ:

Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2026 թվականի մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:

 

 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում

 

 Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 4911183,5 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 40,7 %-ը կամ 2001125,0 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 2910710,0 հազար դրամը կամ 59,3 %-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը ( հողի և գույքի օտարումից ) նախատեսվել է 20000.0 հազար դրամ:

Նախագծով առաջարկվող վարչական բյուջեի ծախսերում 30,2 %-ը կամ

604749,0 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.2 %-ը կամ 4000,0 հազար դրամ՝ «Պաշտպանություն» ոլորտին, 0,5%-ը կամ 9475,0 հազար դրամը «Տնտեսակահարաբերություններ ոլորտին», 12,3 %-ը կամ 246101,0 հազար դրամը ՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 13,8 %-ը կամ 277000,0 հազար դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն ոլորտին, 5,5 %-ը կամ 110300,0 հազար դրամը ՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտին,

 17,5 %-ը կամ 350000,0 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին,

0.2 %-ը կամ 4500,0 հազար դրամը ՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին,

19,7 %-ը կամ 395000,0 հազար դրամը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր»ոլորտին։

Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 19,7 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։

Ստորև ներկայացվում են համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ըստ ծրագրի։

-- Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը ավել են պլանավորվել 24,3 %-ով կամ

108960,0 հազար դրամով և 229545,3 հազար դրամով 2024 թվականի փաստացի ծախսերի նկատմամբ որը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման նպատակով։ Ոլորտի մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։

 -- 0.5 % կամ 9475,0 հազար դրամը նախատեսվել է փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման , քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում կատարելու համար,

-- «Աղբահանություն» բնագավառի նախատեսված ծախսերը 130000,0 հազար դրամ , նախորդ տարվա համեմատ չեն փոփոխվել ,իսկ 2024թ փատացի ծախսված գումարի համեմատ 13%-ով կամ 15300,0 հազար դրամով ավել է պլանավորված, հաշվի առնելով մաքրման տարածքների ընդլայնումը և լրացուցիչ այլ ծախսերը:

 -- 1,7 % կամ 35000,0 հազար դրամ նախատեսվել է ընթացիկ աշխատանքների համար ջրամատակարարում ոլորտում:

--2,0 % կամ 40000,0 հազար դրամ նախատեսվել է ընթացիկ աշխատանքների համար փողոցների լուսավորության ոլորտում:

 -- Հանգիստ, մշակույթ ոլորտի ծախսերը նախատեսվել են 110300,0 հազար դրամ, 2025 թվականի համեմատությամբ ծախսերը աճել են 840,0 հազ.դրամով կամ 30,0 % և 40672,1 հազար դրամով կամ 58,3 % ավել են 2024 թվականի փաստացի հատկացված գումարից:

-- Նախորդ տարվա համեմատ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակություն ոլորտի ծախսերը աճել են 102649,2 հազար դրամով կամ 41,5 % և 161553,3 հազար դրամով կամ 53,8 % ավել են 2024 թվականի փաստացի հատկացված գումարից:

Ծախսերի ավելացումը պայմանավորված է հիմնականում աշխատավարձերի բարձրացման, սննդամթերի և այլ անհրաժեշտ ծախսերի գների բարձրացման հետ, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվում է մանկապարտեզներում ավելացնել ալյընտրանքային խմբեր:

- Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է տրամադրել 4500,0 հազար դրամ , 2024 թ փաստացի ծախսերից ավել 925,0 հազար դրամով ՝ բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում, խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման, Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

 Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝

 Նախատեսվում է՝

 1.Փողոցների ասֆալտապատմամբ՝ որը նախատեսված է բարեկարգել միջբնակավայրային և ներբնակավայրային Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ և Տաշիր բնակավայրերի ճանապարհները և սալարկմամբ՝ Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան,Նորաշեն ,Պաղաղբյուր, Սարչապետ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 40,7 %-ը կամ 1184360,0 հազար դրամ , որը ավել է նախորդ տարվա պլանավորված գումարից 217458,0 հազար դրամով և 959801,6 հազար դրամով փաստացի ծախսված 2024 թվականի բյուջեով:

 2.Նախատեսվում է ապահովել մի շարք գյուղական բնակավայրեր՝ Լեռնահովիտ, , ,Ապավեն, Արծնի, Ձորամուտ Մեծավան, Նորաշեն , Պաղաղբյուր,Պետրովկա խմելու ջրով, ջրամատակարարման համակարգի կառուցման, նորոգման և ընդլայնման աշխատանքների միջոցով : Վերանորոգելով խմելու ջրագծերը՝ բարձրացնել ջրամատակարարման որակը, որի համար պլանավորվել է հատկացնել 131226,0 հազար դրամ կամ ֆոնդային բյուջեի 4,5 %-ը ինչը 124374,0 հազար դրամով կամ 94,7% պակաս է 2025 թվականին նախատեսված գունարից և 23,4 % կամ 24879,4 հազար դրամով ավել է 2024 թվականի փաստացի ծախսված գումարից :

 3. Համայնքում շարունակական բնույթ է կրում լուսավորության առկա համակարգի վերափոխումը էներգախնայող համակարգի։ Ընդլայնելու և արդիականացնելու համայնքի լուսավորության ցանցի աշխատանքների համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 103724,0 հազար դրամով կամ ֆոնդային բյուջեի 3,6 %-ը: 61153,0 հազար դրամով կամ 62,9 % պակաս է նախատեսվել 2025թվականի նախատեսված բյուջեով և ավել 1492,6 հազար դրամով կամ 1,5 % փաստացի 2024թվականի ծախսված գումարից:

4. Նախատեսվում է Տաշիր համայնքում կառուցել ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տիպային շենքեր,որի համար պլանավորվել է հատկացնել 1461400,0հազ.դրամ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

 

Հավելվածներ 1-6

ՀՀ Լոռու մարզի Տաշիր

համայնքի ավագանու 2025 թվականի

«դեկտեմբերի» 24-ի N 109-Ն որոշման

(հավելվածները խմբ. 15.01.26 N 02-Ն, 26.03.26 N 43-Ն)
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2026, N 53-Ն 24.12.2025, N 109-Ն
23.04.2026, N 45-Ն 24.12.2025, N 109-Ն
26.03.2026, N 43-Ն 24.12.2025, N 109-Ն
15.01.2026, N 02-Ն 24.12.2025, N 109-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան