ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Նշելով, որ պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահության 1994 թվականի հոկտեմբերի 22-ի նիստն անօրինական է` քվորում չապահովելու պատճառով, և որ այդ նիստում նախագահությունը, գերազանցելով իր լիազորությունները, ընդունել է հակաօրինական որոշում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Անվստահություն հայտնել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահությանը։
2. Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նստաշրջան հրավիրել ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 11-ին, Տեքստիլագործների մշակույթի պալատի փոքր դահլիճում՝ «Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահի ընտրության մասին» օրակարգով։
3. Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նիստը վարելու նպատակով լիազորել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչ Ա. Ս. Թումանյանին։
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
24 հոկտեմբերի 1994 թվականի, Հ. Նխ-686-I. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|