ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.04.2026
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«26» մարտի 2026 թ.
ք. Երևան

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 27-Ն հրամանով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 7-րդ կետում «Կառավարությունը․» բառը փոխարինել «Կառավարությունը։» բառով.

2) 9-րդ կետում «ժամանակահատվածը» բառից հետո հանել «՝» կետադրական նշանը.

3) 16-րդ կետում «19-րդ» բառը փոխարինել «20-րդ» բառով.

4) 20-րդ կետի՝

ա․ 2-րդ ենթակետում «ն ամսաթիվն ու հիմքը» փոխարինել «պաշտոնի առաջացման ամսաթիվն ու հիմքը (այն իրավական ակտով, որը հաստատում է պաշտոնը թափուր դառնալու հանգամանքը)» բառերով,

բ․ 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը հայտարարության հրապարակմանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրն է:»,

գ․ 6-րդ ենթակետում «ամսաթիվը,» բառը փոխարինել «օրը, ամիսը, տարեթիվը,» բառերով.

5) 24-րդ կետում «ստացական» բառից հետո լրացնել «(Ձև 2)» բառը.

6) 36-րդ կետում «պահվում» բառը փոխարինել «պահում» բառով.

7) 46-րդ կետում «նույն թեստը։» բառերը փոխարինել «նույն թեստը․» բառերով.

8) 86-րդ կետում «նախատեսված դեպքը» բառերից հետո լրացնել «և 70-րդ կետով սահմանված պահանջի խախտումը» բառերը։

9) 109-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«109․ Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը մրցույթի անցկացման պատասխանատուի կողմից՝ ձեռագիր արձանագրվում է, իսկ պատասխանը՝ ձայնագրվում, որի մասին մասնակիցը նախօրոք տեղեկացվում է մրցույթի անցկացման պատասխանատուի կողմից։».

10) 124-րդ կետում հանել «(Երևանի քաղաքապետարանի)» բառերից առաջ առկա «աշխատակազմի» բառը.

11) 141-րդ կետում «երկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացում» բառերով.

12) 154-րդ և 156-րդ կետերում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով.

13) 155-րդ կետում «151-րդ» բառը փոխարինել «154-րդ» բառով.

14) 165-րդ կետում «խորհուրդն» բառը փոխարինել «հանձնաժողովն» բառով.

15) 168-րդ, 176-րդ և 178-րդ կետերում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով.

16) 168-րդ կետում.

ա․ «Լիազորնշանակ» բառը փոխարինել «Լիազոր» բառով,

բ․ «9․1-րդ մասով» բառերը «9․1-ին մասով» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

3/26/2026

Դ. Խուդաթյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան