ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 2113-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊՐՈ ԷՖԻՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ)» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2․4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 678-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի մարտի 17-ի եզրակացությունը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ «ՊՐՈ ԷՖԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի)» լիցենզիա։
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․ Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։
|
3/19/2026 |
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|