ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 10.0 (տաս) միլիոն ՀՀ դրամով, որից 7.0 (յոթ) միլիոն դրամն ուղղել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի՝ բաժին 05, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002- «սանիտարական մաքրում» գործառնական նշանակության «4637-ընթացիկ դրամաշնորհներ ՀՈԱԿ» և 3.0 (երեք միլիոն) ՀՀ դրամն ՝ «4511-սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածներին՝ կազմակերպության հաստիքացուցակում կատարված փոփոխություններով և ընթացիկ ծախսերի փոխհատուցմամբ պայմանավորված:
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ ս/թ մարտի 25-ի դրությամբ՝
Ընդամենը՝ եկամտային մաս՝ 991,466.3 հազար ՀՀ դրամ
ծախսային մաս՝ 991,466.3 հազար ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
Կողմ -8
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ |
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
2026 թ․ մարտի 25 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|