ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) անձի անհայտ կորելու փաստով «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքով նախատեսված՝ անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացված լինելու և միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում՝ նշված օրենքով նախատեսված անհայտ կորած անձի նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 30 Երևան ՀՕ-87-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: