ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1987/փետրվար
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.02.1987
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 1987 թվականի N 108

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի առդիր կանոնադրությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի մայիսի 13-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր տերմինաբանական կոմիտեի կազմի և կանոնադրության հաստատման մասին» N 245 որոշումը.

բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի փետրվարի 14-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 90 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի
1987 թվականի փետրվարի 20-ի N 108 որոշմամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

1. Հայկական ՍՍՀ-ում լեզվաշինական և տերմինաբանական աշխատանքները ղեկավարելու, ժամանակակից հայ գրական լեզվի հարստացմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գործում է տերմինաբանական կոմիտե, որի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:

2. Տերմինաբանական կոմիտեն`

ա) մշակում և սահմանում է ժամանակակից հայերենի տերմինաբանության և տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության նորմաներն ու սկզբունքները.

բ) գործող նորմաներին և սահմանված սկզբունքներին համապատասխան քննարկում և լուծում է հայերենի բանավոր և գրավոր արտահայտության բոլոր վիճելի հարցերը, ընտրություն է կատարում գրական լեզվում և մասնագիտական ու տերմինաբանական բառարաններում եղած զուգահեռ տերմինների ու բառերի միջև և ընդունում համապատասխան որոշումներ.

գ) քննարկում է մինիստրությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, ուսումնական ու գիտական հաստատությունների, ստեղծագործական միությունների, հրատարակչությունների, մամուլի, Հայկական ՍՍՀ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի, ինչպես նաև առանձին անհատների տերմինաբանության և տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության վերաբերյալ ներկայացրած առաջարկությունները և ընդունում համապատասխան որոշումներ.

դ) մինիստրություններին, գերատեսչություններին, գիտական հիմնարկներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին և ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների ժողովրդական կրթության բաժիններին կից ստեղծում է հասարակական հիմունքներով գործող տերմինաբանական հանձնաժողովներ և կոորդինացնում ու վերահսկում է դրանց աշխատանքը.

ե) մասսայականացնում է իր որոշումները մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով.

զ) ուսումնասիրում է պարբերական հրատարակությունների (թերթերի, ամսագրերի), գրքերի, հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև մինիստրությունների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների սովետների նստաշրջանների և գործկոմների նիստերի արձանագրությունների, որոշումների և այլ գրագրությունների լեզուն ու ոճը և ուսումնասիրության արդյունքներն ուղարկում ըստ պատկանելույն:

3. Քննարկվելիք հարցերը նախապատրաստելու համար տերմինաբանական կոմիտեի անդամներից ստեղծվում է խումբ:

4. Տերմինաբանական կոմիտեի աշխատանքները ղեկավարում է կոմիտեի նախագահը:

5. Տերմինաբանական կոմիտեի նիստերը հրավիրվում են երեք ամիսը մեկ անգամ: Կոմիտեի նախագահի հայեցողությամբ կամ կոմիտեի անդամների պահանջով, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

Տերմինաբանական կոմիտեի նիստն օրինական է համարվում նրա անդամների մեծամասնության ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և համարվում ընդունված, երբ դրանց օգտին քվեարկում է նիստին ներկա անդամների երկու երրորդը:

6. Հարկ եղած դեպքում տերմինաբանական կոմիտեի որոշումների նախագծերը մամուլում դրվում են հասարակական քննարկման, որից հետո կոմիտեն ընդունում է վերջնական որոշում:

7. Տերմինաբանական կոմիտեի որոշումները հրապարակվում են ինչպես մամուլում, այնպես էլ առանձին տեղեկատուներով և ժողովածուներով:

8. Տերմինաբանական կոմիտեի որոշումները պարտադիր են Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, ուսումնական և գիտական հաստատությունների, ստեղծագործական միությունների, հրատարակչությունների, մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի համար, - հայ գրական լեզվի գործածության բոլոր բնագավառներում:

9. Տերմինաբանական կոմիտեն, ըստ անհրաժեշտության, իր աշխատանքներում ներգրավում է տարբեր հիմնարկների, բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների և արտադրության համապատասխան մասնագետների:

10. Տերմինաբանական կոմիտեն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից, ունի իր կնիքը: