ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 293 |
Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154)
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետով համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154, ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
1. Հաստատել կցվող՝
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները թղթային կրիչով.
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները թղթային կրիչով:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154, լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հայտարարագրի, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի) միասնական ձևերի մասին» թիվ 896 որոշումը:
3. Սահմանել, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է կիրառել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 896 որոշմամբ հաստատված՝ Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի միասնական ձևերը:
31. Սահմանել, որ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) կամ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) մասին էլեկտրոնային գրառումը համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն է։
(3.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
32. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարինումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն որոշման 33 կետը։
(3.2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
33. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարինման դեպքում փոխարինման ենթակա սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարեն ձևակերպվող սերտիֆիկատի կամ հայտարարագրի մասին էլեկտրոնային գրառման մեջ կատարվում է «տրված է ___ -ի փոխարեն» (սերտիֆիկատի համար) կամ «ընդունված է ___ -ի փոխարեն» (հայտարարագրի համար) գրառումը, ինչպես նաև նշվում են փոխարինման ենթակա սերտիֆիկատի կամ հայտարարագրի գրանցման համարը և ամսաթիվը։
(3.3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
34. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի և դրանց հավելվածների փոխարինման դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրանքի շրջանառությունը այդպիսի փոխարինման համար անհրաժեշտ ժամանակով չի կասեցվում։
(3.4-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ) |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները թղթային կրիչով
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154, լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը
|
ԵԱՀ(2)
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
(1) | |||
|
|
| ||||
|
|
ԵԱՏՄ թիվ ____________________ |
(3) | |||
|
Սերիա _______ թիվ _________ |
(4) | ||||
|
| |||||
|
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ՝______________________________________________________________ |
(5) | ||||
|
ՀԱՅՏԱՏՈՒ______________________________________________________________ |
(6) | ||||
|
ՊԱՏՐԱՍՏՈՂ ___________________________________________________________ |
(7) | ||||
|
ԱՐՏԱԴՐԱՆՔ ___________________________________________________________ |
(8) | ||||
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ ______________________________________________ |
(9) | ||||
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ_________________________________ |
(10) | ||||
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԵԼ Է _______________________ ___________________________________________________________ՀԻՄԱՆ ՎՐԱ |
(11) | ||||
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ________________________________________ |
(12) | ||||
|
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ______________-ԻՑ (13) ՄԻՆՉԵՎ ______________ |
(14) | ||||
|
ՆԵՐԱՌՅԱԼ | |||||
|
| |||||
|
Սերտիֆիկացման մարմնի ղեկավար (լիազորված անձ) |
Կ.Տ. |
(15) | |||
|
|
(ստորագրությունը) |
|
(Ա. Ա. Հ.) |
| |
|
| |||||
|
QR-ծածկագիր |
(16) | ||||
|
Փորձագետ (փորձագետ-աուդիտոր) (փորձագետներ (փորձագետ-աուդիտորներ)) |
|
| |||
|
|
(ստորագրությունը) |
|
(Ա. Ա. Հ.) |
| |
II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման կանոնները
1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, սերտիֆիկատ) ձևակերպվում է Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմնի կողմից։
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
3. Սերտիֆիկատի ձևաթղթերը և դրա հավելվածները խիստ հաշվետվության փաստաթղթեր են, պատրաստվում են Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ տպագրական եղանակով, և ունեն պաշտպանության առնվազն չորս աստիճան, այդ թվում՝
ա) դրական արտացոլման գիլյոշի պատկերի շրջանակ.
բ) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.
գ) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.
դ) ձևաթղթի սերիայից, անդամ պետության երկնիշ տառային ծածկագրից (աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան) և ձևաթղթի հերթական համարից (արաբական յոթ թվանշան) բաղկացած տպագրական համար։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
4. Սերտիֆիկատը լրացվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է արտադրանքի սերտիֆիկացումը։
Սերտիֆիկատը ռուսերենով և անդամ պետություններից մեկի պետական լեզվով լրացնելու դեպքում լրացվում է սույն բաժնի 6-րդ կետին համապատասխան՝ սերտիֆիկատի տարբեր կողմերի վրա։
Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև արտադրանքի պատրաստմանն ուղղված գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (բացի պետության անվանումից), արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) և ապրանքաուղեկից փաստաթղթերը կարող են նշվել լատինական այբուբենի տառերի, այդ թվում՝ լատինական այբուբենի ձևափոխված տառերի (լատինական այբուբենի՝ տարբերիչ նշանների ավելացմամբ տառերի) օգտագործմամբ։
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
5. Սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (սերտիֆիկատի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է)։
6. Սերտիֆիկատի մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
բ) 2-րդ դաշտում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
գ) 3-րդ դաշտում՝ սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ «ԵԱՏՄ» (Եվրասիական տնտեսական միություն) հապավման և անդամ պետության երկնիշ տառային ծածկագրի նշումով՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
դ) 4-րդ դաշտում՝ սույն բաժնի 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված և ձևաթղթի պատրաստման ժամանակ դրվող՝ սերտիֆիկատի ձևաթղթի տպագրական համարը.
ե) 5-րդ դաշտում՝ սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
զ) 6-րդ դաշտում՝ իրավաբանական անձի համար՝ հայտատուի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման համարը (անհատական, նույնականացման), որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
է) 7-րդ դաշտում՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար՝ արտադրողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրմանն ուղղված գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրմանն ուղղված գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են).
ը) 8-րդ դաշտում՝ տվյալներ արտադրանքի մասին, ներառյալ՝
արտադրանքի նշագիրը և անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերով (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված դեպքերում (այսուհետ` տեխնիկական կանոնակարգեր)) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
արտադրանքի մասին այլ տեղեկություններ, որոնք ապահովում են դրա նույնականացումը (առկայության դեպքում).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումն ու նշագիրը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափսը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.
թ) 9-րդ դաշտում՝ արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
ժ) 10-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը.
ժա) 11-րդ դաշտում՝ տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի մասին (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ) (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ արտադրության վիճակի վերլուծության ակտի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), ինչպես նաև այն ստորագրած փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), տեղեկություններ կառավարման համակարգի սերտիֆիկատի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատը տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին, որոնք հայտատուի կողմից ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում), ինչպես նաև տեղեկություններ կիրառված սերտիֆիկացման սխեմայի մասին.
ժբ) 12-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրն ու անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, այդ ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի (ստանդարտների) (դրանց կիրառման դեպքում) կիրառմամբ, այլ ստանդարտների ու փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում) նշագրերն ու անվանումները, տեղեկություններ արտադրանքի պահպանման պայմանների ու ժամկետի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), ծառայության (վաղեմության) ժամկետի և (կամ) ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) վերաբերյալ, փոխարինման ենթակա սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ «տրված է ___ -ի փոխարեն» (սերտիֆիկատի փոխարինման դեպքում) գրառման կատարմամբ, ինչպես նաև հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվից հետո արտադրված սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկատի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով տեղեկություններ արտադրանքի այդպիսի նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվի վերաբերյալ (առկայության դեպքում), տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովում և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն (արտադրողների կողմից լիազորված անձանց համար) նախատեսող՝ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ պայմանագրի վերաբերյալ և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
ժգ) 13-րդ դաշտում՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում սերտիֆիկատի մասին տեղեկությունների ներառման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով).
ժդ) 14-րդ դաշտում՝ սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։ Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանված չէ, տվյալ դաշտում կատարվում է «սահմանված չէ» գրառումը.
ժե) 15-րդ դաշտում՝ սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետներ (փորձագետներ-աուդիտորների)) ստորագրությունները, ազգանունները, անունները և հայրանունները (առկայության դեպքում)՝ դնելով սերտիֆիկացման մարմնի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը։
ժզ) 16-րդ դաշտում՝ օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)՝ նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար (այն դեպքում, երբ միասնական ռեեստրի ազգային մասում նախատեսված է QR-ծածկագրի ձևավորումը)։
(6-րդ կետը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
7. Սերտիֆիկատի 7-9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշվող տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այդ տեղեկատվությունը բերվում է սերտիֆիկատի հավելվածում, որը ձևակերպվում է հավելվածի ձևաթղթի վրա և սերտիֆիկատի անբաժանելի մասն է։ Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, դրա վրա դրվում է սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետ-աուդիտորների)) ստորագրությունները, ազգանունները, անունները և հայրանունները (առկայության դեպքում), այդ մարմնի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ընդ որում, սերտիֆիկատի համապատասխան դաշտերում բերվում է հավելվածի հղումը (նշելով հավելվածի ձևաթղթի տպագրական համարը)։
8. Սերտիֆիկատում սույն բաժնով չնախատեսված տեղեկությունների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում (բացի ընդունված նշումներից և կրճատումներից) և տեքստի ցանկացած ուղղում չի թույլատրվում։
9. Տրված վկայագրերի պատճենները հայտատուի կողմից կազմվում են А4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210 х 297 մմ), հաստատվում են հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները)։
(կանոնները խմբ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154, լրաց., փոփ.. խմբ. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ) |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները թղթային կրիչով
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154, լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձև
|
ԵԱՀ (2)
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ |
(1) | ||
|
|
| |||
|
Հայտատու______________________________________________________________ |
(3) | |||
|
ի դեմ___________________________________________________________________ |
(4) | |||
|
հայտարարում է, որ______________________________________________________ |
(5) | |||
|
համապատասխանում է պահանջներին___________________________________________________________ |
(6) | |||
|
Համապատասխանության հայտարարագիրն ընդունվել է ______________________________________________________________ հիման վրա |
(7) | |||
|
Լրացուցիչ տեղեկատվություն_______________________________________________________ |
(8) | |||
|
Համապատասխանության հայտարարագիրը վավեր է գրանցման օրվանից |
| |||
|
մինչև _____________ ներառյալ |
(9) | |||
|
|
կ. տ. |
|
(10) | |
|
(ստորագրությունը) |
(հայտատուի ա. ա. հ.) | |||
|
| ||||
|
Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը՝ ԵԱՏՄ թիվ __________________________ |
(11) | |||
| Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը՝ ___________ | (12) | |||
| QR-ծածկագիր | (13) | |||
II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի ձևակերպման կանոնները
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
2. Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, հայտարարագիր) ձևակերպվում է А4 ձևաչափի (210 х 297 մմ) սպիտակ թղթի թերթերի վրա:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
3. Հայտարարագիրը լրացվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և անդամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է հայտարարագրումը։
Հայտարարագիրը ռուսերենով և անդամ պետություններից մեկի պետական լեզվով լրացնելու դեպքում լրացվում է սույն բաժնի 5-րդ կետին համապատասխան, հայտարարագրի տարբեր կողմերի վրա։
Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև արտադրանքի պատրաստմանն ուղղված գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (բացի պետության անվանումից), արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) և ապրանքաուղեկից փաստաթղթերը կարող են նշվել լատինական այբուբենի տառերի, այդ թվում՝ լատինական այբուբենի ձևափոխված տառերի (լատինական այբուբենի՝ տարբերիչ նշանների ավելացմամբ տառերի) օգտագործմամբ:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
4. Հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն՝ բացառությամբ սույն բաժնի 5-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի (հայտարարագրի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է):
5. Հայտարարագրի մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ».
բ) 2-րդ դաշտում՝ Եվրասիական տնտեսական Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
գ) 3-րդ դաշտում՝ իրավաբանական անձի համար (այսուհետ՝ հայտատու կազմակերպություն)՝ հայտատուի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
դ) 4-րդ դաշտում՝ հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված է ընդունելու համապատասխանության հայտարարագիրը (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները):
Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, տվյալ դաշտը չի լրացվում.
ե) 5-րդ դաշտում՝ տեղեկություններ արտադրանքի մասին, ներառյալ՝
արտադրանքի նշագիրը և անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերով (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված դեպքերում (այսուհետ` տեխնիկական կանոնակարգեր)) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
արտադրանքի մասին այլ տեղեկություններ, որոնք ապահովում են դրա նույնականացումը (առկայության դեպքում).
իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար՝ արտադրողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրմանն ուղղված գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրմանն ուղղված գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումն ու նշագիրը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
ապրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափսը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.
է) 6-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը.
ը) 8-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրն ու անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, այդ ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի (ստանդարտների) (դրանց կիրառման դեպքում) կիրառմամբ, այլ ստանդարտների ու փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում) նշագրերն ու անվանումները, տեղեկություններ արտադրանքի պահպանման պայմանների ու ժամկետի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), ծառայության (վաղեմության) ժամկետի և (կամ) ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) վերաբերյալ, փոխարինման ենթակա հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ «ընդունված է ___ -ի փոխարեն» (հայտարարագրի փոխարինման դեպքում) գրառման կատարմամբ, ինչպես նաև հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվից հետո արտադրված սերիական թողարկման արտադրանքի հայտարարագրի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով տեղեկություններ արտադրանքի այդպիսի նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվի վերաբերյալ (առկայության դեպքում), տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովում և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն (արտադրողների կողմից լիազորված անձանց համար) նախատեսող՝ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ պայմանագրի վերաբերյալ և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
թ) 8-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրն ու անվանումը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների կատարումը, կամ այդ ստանդարտի բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջ ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում), ինչպես նաև այլ ստանդարտների և փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում), պահպանման պայմանների և ժամկետների (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետի կամ ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) մասին տեղեկություններ և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
ժ) 9-րդ դաշտում՝ հայտարարագրի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով). Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) հայտարարագրի գործողության ժամկետը սահմանված չէ, տվյալ դաշտում կատարվում է «ժամկետը սահմանված չէ» գրառումը.
ժա) 10-րդ դաշտում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի, հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում)՝ դնելով հայտատուի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը.
ժբ) 11-րդ դաշտում՝ հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ նշելով «ԵԱՏՄ» (Եվրասիական տնտեսական միություն) հապավումը և անդամ պետության երկնիշ տառային ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
ժգ) 12-րդ դաշտում՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում հայտարարագրի մասին տեղեկությունների ներառման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։
ժգ) 13-րդ դաշտում՝ օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)՝ նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար (այն դեպքում, երբ միասնական ռեեստրի ազգային մասում նախատեսված է QR-ծածկագրի ձևավորումը)։
(5-րդ կետը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
◙(5-րդ կետի «է» ենթակետի ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198 որոշման հավելվածի 5-րդ կետի գ) ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
6. Հայտարարագրի 5-րդ, 7-րդ և 8-րդ դաշտերում նշվող տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այդ տեղեկատվությունը բերվում է սերտիֆիկատի հավելվածում, որը հայտարարագրի անբաժանելի մասն է։ Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, դրա վրա դրվում է հայտարարագրի գրանցման համարը, հայտարարագիրն ընդունած անձի ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), հայտատուի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ընդ որում, հայտարարագրի համապատասխան դաշտերում բերվում է հավելվածի հղումը (նշելով հավելվածում թերթերի քանակը)։
7. Հայտարարագրում սույն բաժնով չնախատեսված տեղեկությունների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում (բացի ընդունված նշումներից և կրճատումներից) և տեքստի ցանկացած ուղղում չի թույլատրվում։
8. Գրանցված հայտարարագրի պատճենները պատրաստվում են այդ հայտարարագիրն ընդունած անձի կողմից՝ А4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210 х 297 մմ), հաստատվում են նշված անձի կամ հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները)։
(կանոնները խմբ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 154, լրաց., փոփ., խմբ. ԵՏՀԿ 20.12.22 թիվ 198)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 20.12.2022, թիվ 198 | 25.12.2012, թիվ 293 | |
| 15.11.2016, թիվ 154 | 25.12.2012, թիվ 293 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|