ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 հուլիսի 2010 թվականի |
թիվ 328 |
քաղ. Մոսկվա |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՕԴԱՆԱՎԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ, ՀԱՐԿԵՐԻՑ ԼՐԻՎ ԱԶԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 411, 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 541, 2011 թվականի մարտի 2-ի թիվ 592 որոշումների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 50 որոշման խմբագրությամբ)
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7.1. կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 7.1.13, 7.1.14 և 7.1.15 ենթակետերով.
«7.1.13. Քաղաքացիական ուղևորատար օդանավերը (մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր՝ 8802 40 002 2), որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը՝ տվյալ ապրանքի ներմուծումն իրականացնող պետության տարածքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների տարածքների միջև՝ միջազգային փոխադրումների և (կամ) ներքին փոխադրումների համար դրանք օգտագործելու նպատակով:
7.1.14. Քաղաքացիական ուղևորատար օդանավերը (մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր՝ 8802 40 002 2), որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն՝ սույն որոշման 7.1.13. կետում նշված արտոնության կիրառմամբ, և որոնք դրանց շահագործման ժամկետի ընթացքում ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն՝ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո:
7.1.15. Օտարերկրյա արտադրության քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումները։
2. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկում ներառել հետևյալ բովանդակությամբ կետ
«Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ, որոնք դասակարգվում են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 2 և 8802 40 004 2 ծածկագրերով՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ 50-ից ավելի ու 111-ից պակաս և 170-ից ավելի ու 219-ից պակաս առավելագույն քանակությամբ ուղևորատեղերով օդանավերի, Մաքսային միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրերի կնքման և մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը և նշված ամսաթիվը 5 տարուց ոչ ավելի գերազանցող ժամկետով ինքնաթիռների` «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում»։
3. Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանել ժամանակավոր ներմուծման վերջնաժամկետները.
ա) սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ, մաքսային միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների պայմանագրերով սահմանված ամբողջ ժամանակահատվածի համար, որը, սակայն, չի գերազանցում 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ պայմանագրի ժամկետի՝ նշված ժամկետը գերազանցելու դեպքում, ապրանքների ժամանակավոր ներմուծման վերջնաժամկետը կարող է ավելացվել մինչև 34 ամիս, ընդ որում, այդ ապրանքների նկատմամբ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից հետո կիրառվում է մաքսատուրքերի վճարումից մասնակի պայմանական ազատում
բ) սույն որոշման 2-րդ կետում չնշված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների նկատմամբ՝ ժամկետը մինչև 34 ամիս՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ։
4. Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասին համապատասխան՝ սահմանել, որ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասում նշված տոկոսները չեն վճարվում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված ապրանքների նկատմամբ։
5. Սահմանել, որ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և դրանց տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների նկատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել՝ նշված ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում։
6. Թույլ տալ քաղաքացիական ուղևորատար օդանավերի (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը՝ 8802 40 003 2 և 8802 40 004 2) օդանավերի շարժիչների, պահեստամասերի և քաղաքացիական ավիացիայի համար սարքավորումների՝ Մաքսային միության մաքսային տարածքից դուրս հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպումը՝ դրանց հիմնանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ նորոգման և (կամ) արդիականացման նպատակով Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 6 ամիս ժամկետում դրանք հետադարձ ներմուծելու պայմանով։
7. 2013 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ քննարկել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամկետները երկարաձգելու նպատակահարմարության մասին հարցը։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
|
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Ա. Կոբյակով |
Ու. Շուկեև |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.04.2024, թիվ 54 | --------- | |
| 28.04.2017, թիվ 31 | --------- | |
| 21.12.2016, թիվ 140 | --------- | |
| 25.06.2013, թիվ 140 | --------- | |
| 24.05.2012, թիվ 50 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|