ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
9 դեկտեմբերի 2011 թվականի |
թիվ 884 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2010 թվականի նոյեմբերի 18-ի «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» թիվ 768 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 3-րդ կետի 3.1 ենթակետում «2012 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2013 թվականի փետրվարի 15-ից» բառերով,
3-րդ կետի 3.2 և 3.3 ենթակետերում «2014 թվականի օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «2015 թվականի մարտի 15-ը» բառերով:
1.2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Կողմերին՝
6.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նպատակով պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, և այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին.
6.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 3.2-3.4 ենթակետերը»։
1.3. «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) 7-րդ հոդվածի 6.2 ենթակետի հինգերորդ պարբերությունը հանել որպես տեխնիկական սխալ:
2. Հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ««Վերելակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» թիվ 824 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
3-րդ կետի 3.1 ենթակետում «2013 թվականի ապրիլի 18-ից» բառերը փոխարինել «2013 թվականի փետրվարի 15-ից» բառերով,
3-րդ կետի 3.2 և 3.3 ենթակետերում «2015 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2015 թվականի մարտի 15-ը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
|
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
Ս. Ռումաս |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|