ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.01.2010
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2010

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2010 թվականի

թիվ 168

քաղ. Մոսկվա

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Ընդունել ի գիտություն «Ոչ սակագնային կարգավորում» ուղղության փորձագիտական խմբի ղեկավար Վ,Վ, Լամկովի տեղեկատվությունը՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի գործունեության ապահովման մասին։

2. «Երրորդ երկրների նկատմամբ Միասնական մաքսային տարածքում ապրանքների արտաքին առևտուրը կարգավորող միջոցներ սահմանելու և դրանք կիրառելու մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակով՝ հաստատել «Մաքսային միության ներքին շուկայի համար էապես կարևոր այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր սահմանափակումներ կամ արգելքներ» (հավելված թիվ 1)։

3. «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի իրագործման նպատակով սահմանել, որ՝

- այն ապրանքների միասնական ցանկի, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության մասնակից պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ՝ Միասնական ցանկ), 2.9, 2.10, 2.18, 2.24, 2.25, 2.27 բաժիններում ներառված ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման հիմնական լիցենզիան տրամադրվում է Մաքսային միության մասնակից պետությունների կառավարությունների որոշումներին համապատասխան․

- Միասնական ցանկի 2․26 բաժնում ներառված ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ լիցենզիան տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին, որոնք սահմանվում են Մաքսային միության մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան։

4. Մինչև Մաքսային միության Հանձնաժողովի կողմից ««Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ լիցենզիայի կասեցման և գործողության դադարեցման կարգի» հաստատումը, լիցենզիայի կասեցման և գործողության դադարեցման ընթացակարգը մասնակից պետություններն իրականացնում են իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան։

5. Ի կատարումն «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 13-րդ կետի՝ հաստատել լիցենզիայի կատարման վերաբերյալ տեղեկանքի ձևը (հավելված թիվ 2)։

6. Պետությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական ոչ սակագնային կարգավորման մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան, լրացնել՝

- Միասնական ցանկը «1,7 Ջրային կենսաբանական պաշարների արդյունահանման (որսի) գործիքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է» բաժնով (հավելված թիվ 3)․

- «2.27 Ապրանքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային քվոտաների շրջանակներում» բաժնի «Խոզի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած» ապրանքի անվանման մասում «ԱՏԳ ՄԱԱ ծածկագիր» սյունակը՝ 0203 29 550 2 և 0203 29 900 2 ծածկագրերով.

- «Մաքսային միության մաքսային տարածք էթիլ սպիրտի և ալկոհոլային արտադրանքի ներմուծման կարգի մասին հիմնադրույթի» 4-րդ կետը՝ հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ՝ «իրավաբանական անձանց կողմից՝ «անմաքս առևտուր» մաքսային ռեժիմով (ընթացակարգով) ձևակերպելիս»։

7. Պետությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական ոչ սակագնային կարգավորման մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան, Միասնական ցանկի «2․25 Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է թույլատրական կարգ» բաժինը շարադրել թիվ 4 հավելվածին համապատասխան խմբագրությամբ։

8. Սահմանել, որ մինչև լիցենզիայի տրամադրման դիմումը և թույլտվության նախագծի էլեկտրոնային պատճենը ներկայացնելու ձևաչափի հաստատումը, ինչպես նաև «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգը» ներդրելը, որը ներառում է համապատասխան գործառույթների իրագործում, Մաքսային միության մասնակից-պետությունները կիրառում են սեփական ծրագրային միջոցները, որոնցով ապահովվում են դիմումների և թույլտվությունների նախագծերի էլեկտրոնային պատճենները ներկայացնելը, ինչպես նաև լիցենզիաները և թույլտվությունները տրամադրելը։

«Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիա ստանալու մասին հայտի ձևակերպման և նման լիցենզիայի ձևակերպման մասին հրահանգի» (««Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի» թիվ 1 հավելված) 6-րդ կետի «Լիցենզիա թիվ» 1-ին վավերապայմանի 1-3 նիշերը ձևավորվում են սույն որոշման 5-րդ հավելվածի համաձայն։

9. «Թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին հիմնադրույթի»՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու մասով պահանջների իրագործման շրջանակներում, մինչև 2010 թվականի հուլիսի 1-ն առաջնորդվել Մաքսային միության մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

     

Ա. Կոբյակով

Բ. Ժամիշև

Ի. Շուվալով

 

Հավելված թիվ 1

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի հունվարի 27-ի

թիվ 168 որոշման

 

Մաքսային միության ներքին շուկայի համար էապես կարևոր այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր սահմանափակումներ կամ արգելքներ

ԱՏԳ ՄԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

   

0201

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած

   

0202

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած

   

0203

Խոզի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած

   

0204

Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած

   

0401

Կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու

   

0402

Կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ

   

0708 10 000 0

Ոլոռ (Pisum sativum)՝ կեղևահանած կամ կեղևով, թարմ կամ պաղեցրած

   

0713 10

Ոլոռ (Pisum sativum)՝ չորացրած, կեղևահանած, սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտոր կամ ոչ կոտոր

   

1001

Ցորեն և մեսլին

   

1002 00 000 0

Աշորա

   

1003 00

Գարի

   

1004 00 000 0

Վարսակ

   

1005

Եգիպտացորեն

   

1006

Բրինձ

   

1008 10 000

Հնդկացորեն

   

1008 20 000

Կորեկ

   

1101 00

Ալյուր՝ ցորենի կամ ցորենա-աշորային

   

1102 10 000 0

Աշորայի ալյուր

   

1102 20

Եգիպտացորենի ալյուր

1102 90 100 0

Գարու ալյուր

   

1102 90 300 0

Վարսակի ալյուր

   

1103

Ձավար, խոշոր աղացվածքի ալյուր և հացահատիկների սերմերի գրանուլներ

   

1104

Հացազգիների հատիկներ` այլ միջոցներով մշակված (օրինակ` թեփահանած, տափակեցրած, վերամշակման միջոցով փաթիլների վերածած, ծեծած, մանրաձավարի տեսքով կամ մանրատած), բացի 1006 ապրանքային դիրքում նշված բրնձից. հացազգիների հատիկների սաղմեր՝ ամբողջական, տափակեցրած, փաթիլների տեսքով կամ աղացած

   

1105

Ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, փոշի, փաթիլներ, գրանուլներ կարտոֆիլից

   

1106 10 000 0

Ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի և փոշի չորացրած ոլոռից

   

1201 00

Սոյայի հատիկներ՝ մանրատած կամ չմանրատած

   

1205

Հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած

   

1206 00

Արևածաղկի սերմեր` մանրատած կամ չմանրատած

   

1207 50

Մանանեխի սերմեր

   

1208

Մանր և խոշոր աղացվածքի ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից՝ բացի մանանեխի սերմերից

   

1209 29 500 0

Լուպինի սերմեր

   

1214

Լուպին

   

1507

Յուղ սոյայի և դրա զտամասերը` չզտած կամ զտած, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխման

   

1512

Յուղ՝ արևածաղկի, քրքումի կամ բամբակի, և դրանց զտամասերը` չզտած կամ զտած, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխման

   

1514

Յուղ՝ կանճրակի (կանճրակից կամ կոլզայից) կամ մանանեխի, և դրա զտամասերը` չզտած կամ զտած, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխման

   

1515 21, 1515 29

Յուղ եգիպտացորենի և դրա զտամասերը` չզտած կամ զտած, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխման

   

1517 90

Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ բուսական ճարպերից, կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից

   

1518

Սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ բուսական ճարպերից, կամ յուղերից, կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից

   

2302

Հացաբույսերի կամ լոբազգիների հատիկների մաղումից, աղալուց կամ այլ եղանակով վերամշակումից ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացորդներ՝ չհատիկավորված (չգրանուլացված ) կամ հատիկավորված

   

2304 00 000

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվել են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված

   

2306 30 000 0

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են արևածաղկի սերմերից՝ բուսաճարպերի կամ յուղերի զատման ընթացքում

   

2306 41 000 0

2306 49 000 0

Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են կանճրակի կամ կոլզայի սերմերից՝ բուսաճարպերի, կամ յուղերի զատման ընթացքում

   

2309

Կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք

   

2710 19 110 0-

2710 19 290 0

Միջին թորվածքներ՝ վերամշակման հատուկ գործընթացների համար՝ քիմիական փոխարկումների համար գործընթացներում՝ բացի 2710 19 110 0 ստորաենթադիրքում նշվածներից, այլ նպատակների համար

   

2710 19 510,

2710 19 550

Ծանր թորվածքներ. վառելիքներ հեղուկ՝ վերամշակման հատուկ գործընթացների համար․ քիմիական փոխարկումների համար գործընթացներում՝ բացի 2710 90 510 0 ստորաենթադիրքում նշվածներից

   

2710 19 610 1-

2710 19 690 9

Ծանր թորվածքներ. վառելիքներ հեղուկ՝ այլ նպատակների համար

   

4101

Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշները) (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած, կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած, կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված

   

5101

Բուրդ՝ չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման

   

5301 21 000 0,

5301 29 000 0

վուշ՝ տրորած, գզած, սանդերքած կամ որևէ այլ եղանակով մշակած, բայց չմանած

   

7207

Կիսապատրաստուկներ երկաթից կամ չլեգիրված պողպատից

   

7208

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ-ից ավելի կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

   

7209

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ-ից ավելի կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված (սառը վիճակում շրջասեղմված), չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

   

7210

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ-ից ավելի կամ ավելի լայնությամբ, երեսապատված, գալվանական կամ այլ ծածկույթով

Հավելված թիվ 2

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի հունվարի 27-ի

թիվ 168 որոշման

__________________________________________ __________________________________________________

(մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը (Լիցենզիա ունեցողի անվանումը), որի գործառույթների մեջ է մտնում ___________________________________________ արգելքների և սահմանափակումների պահպանման ապահովումը՝ նշելով հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը)_________________________________________

__________________________________________ __________________________________________________

__________________________________________ __________________________________________________

__________________________________________ __________________________________________________

 

Տեղեկանք լիցենզիայի կատարման մասին

1. Լիցենզիա թիվ

 

2. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը

 

3. Լիցենզիայի գրանցման համարը՝ մաքսային մարմիններում վերահսկողության վերցնելու դեպքում

 

4. Լիցենզիան վերահսկողության վերցնելու ամսաթիվը

 

5. Փաստացի կատարումը

Քանակը

 

Չափման միավորը

 

6. Մնացորդը

Քանակը

 

7. Լիցենզիան վերահսկողությունից հանելու հիմքերը (նշել անհրաժեշտը)

7.1. Լիցենզիայի գործողության ժամկետի լրանալը

            

7.2. Լիցենզիայով նախատեսված ապրանքի քանակի սպառումը

 

7.3. Լիցենզառուի հայտը

         

8. Ծանոթագրություն

 

Ստորաբաժանման պաշտոնատար անձը

_______________________ _____________ ___/___/___ /_________/

(Մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը (ստորագրությունը, անձնական համարակալված կնիքը) (ամսաթիվը) (ԱԱՀ), որի գործառույթների մեջ է մտնում արգելքների և սահմանափակումների պահպանման ապահովումը)

 

Հավելված թիվ 3

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի հունվարի 27-ի

թիվ 168 որոշման

 

17ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ (ՈՐՍԻ) ԳՈՐԾԻՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐԳԵԼՎԱԾ Է1

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ՄԱԱ ծածկագրերը

1. Պատրաստի ձկնորսական ուռկաններ, հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը՝ 0,5 մմ–ից պակաս և ցանցավանդակի չափսերը՝ 100 մմ–ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափսը՝ 50 մմ–ից պակաս)

5608 11 190 0

2. Պատրաստի ձկնորսական ուռկաններ, հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, այլ սինթետիկ մանրաթելերից, թելի տրամագիծը՝ 0,5 մմ–ից պակաս և ցանցավանդակի չափսերը՝ 100 մմ–ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափսը՝ 50 մմ–ից պակաս)

5608 11 990 0

3. Էլեկտրաորսիչ համակարգեր և սարքավորումներ՝ բաղկացած ազդանշանների էլեկտրական գեներատորներից՝ միակցված հաղորդիչներով և կուտակիչով (մարտկոցով), որոնք համատեղ կատարում են ջրային կենսաբանական պաշարների հայթայթման (որսի) գործառույթ՝ էլեկտրական հոսանքի միջոցով

8543 20 000 0

________________

1 Սույն ցանկի օգտագործման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

 

Հավելված թիվ 4

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի հունվարի 27-ի

թիվ 168 որոշման

 

225 ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԹՈՒՅԼԱՏՐԱԿԱՆ ԿԱՐԳ

Ապրանքների խմբերի անվանումը

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ՄԱԱ ծածկագիրը

Նավթ և նավթամթերք**

հում նավթ

նավթի վերամշակումից ստացվող մթերք

2709 00 2710-ից, 2712 10-ից, 2713-ից

Պարարտանյութեր*

Հանքային կամ քիմիական պարարտանյութեր

3102, 3103, 3105

 Եղեգնաշաքարի հումք**

Եղեգնաշաքարի հումք՝ առանց համաբուրավետիչ կամ ներկող հավելումների

1701 11

__________________

* Կիրառվում է Բելառուսի Հանրապետությունից ծագող ապրանքների նկատմամբ՝ դրանք Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում։

** Կիրառվում է երրորդ երկրներից՝ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում։

 

Հավելված թիվ 5

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի հունվարի 27-ի

թիվ 168 որոշման

 

Լիցենզիայի համարի 1-3 նիշերի ձևավորումը (վավերապայման 1․ «Լիցենզիա թիվ») կատարվում է հետևյալ կերպ՝

լիցենզիայի համարի 1-2 նիշերը ձևավորվում են ցուցակի համաձայն․

լիցենզիայի համարի 3-րդ նիշը սահմանվում է մաքսային միության մասնակից պետության լիցենզիաների տրամադրման համար լիազորված մարմնի կողմից՝ ապրանքների լրացուցիչ դասակարգման նպատակների համար (ապրանքների այն առանձին տեսակների նկատմամբ լիցենզիաների տրամադրման դեպքում, որոնք առկա են Ապրանքների միասնական ցանկի բաժնում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ)

Ապրանքի ցուցակի (կատեգորիայի) համարը

Նկարագրությունը

01

Օզոնաքայքայիչ նյութեր և դրանք պարունակող արտադրանք

02

Բույսերի պաշտպանության քիմիական միջոցներ

03

Վտանգավոր թափոններ

04

Հանքագիտության, հնէաբանության հավաքածուներ կազմող նյութեր, բրածո կենդանիների ոսկորներ

05

Բուսական ծագման դեղահումք

06

Կենդանի վայրի կենդանիներ

Առանձին վայրի բույսեր

08

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքերում ներառված տեսակներին վերաբերող վայրի կենդանիներ ու վայրի բույսեր, դրանց մասերը և (կամ) ածանցյալները (դերիվատները)

09

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր

10

Չմշակված թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղների հանքաքարերի ու խտահանքերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ջարդոն և թափոններ

11

Հանքային հումք

12

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորները, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող՝ ուժեղ ազդող նյութեր

13

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր

14

Դեղամիջոցներ և դեղագործական բաղադրամասեր

15

Անասնաբուժության մեջ կիրառվող դեղամիջոցներ

16

Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքվածքներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող

17

Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ

18

Էթիլային սպիրտ և ալկոհոլային արտադրանք

19

Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ

20

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ

21

Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրիչներ

22

Ծառայողական և քաղաքացիական զենք և դրա փամփուշտները

23

Ընդերքի մասին տեղեկատվություն՝ ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի

24

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված են քանակական սահմանափակումներ

25

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է թույլատրական կարգ

26

Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված է բացառիկ իրավունք

27

Ապրանքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության տարածք իրականացվում է սակագնային քվոտաների շրջանակներում

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.07.2016, թիվ 83 ---------
19.04.2016, թիվ 34 ---------
21.04.2015, թիվ 30 ---------
25.09.2012, թիվ 169 ---------
16.08.2012, թիվ 134 ---------
09.12.2011, թիվ 859 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան