ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 835
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.10.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2011

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2011 թվականի

թիվ 835

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Կողմերը պետք է ճանաչեն մյուս պետությունների սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումները որպես համարժեք նույնիսկ այն դեպքում, եթե այդպիսի միջոցառումները տարբերվում են Մաքսային միության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջոցառումներից՝ պայմանով, որ արտահանող պետությունը՝

- օբյեկտիվ կերպով ապացուցում է, որ իր միջոցառումները թույլ են տալիս հասնել Մաքսային միության սանիտարական և (կամ) անասնաբուժական պաշտպանության կամ Մաքսային միության անդամ պետության բուսասանիտարական պաշտպանության պատշաճ մակարդակի.

- այդ նպատակի համար ապահովում է Մաքսային միության անդամ պետությունների ողջամիտ հասանելիությունը ստուգումների, փորձարկումների անցկացմանը, ինչպես նաև այլ համապատասխան ընթացակարգերին՝ դրանց հարցման համաձայն։

2. Կողմերը պետք է անցկացնեն համատեղ խորհրդակցություններ՝ արտահանող պետությունների հետ որոշակի սանիտարական, անասնաբուժական կամ բուսասանիտարական միջոցառումների համարժեքությունը ճանաչելու մասին երկկողմանի և բազմակողմանի պայմանագրեր կնքելու նպատակով։

3. Այդպիսի խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցումը պետք է ներկայացվի Կողմի լիազորված մարմին շահագրգիռ արտահանող պետության կողմից։ Այդպիսի հարցումը պետք է ներառի գիտականորեն հիմնավորված համապատասխան տեղեկություններ ապահովելու համար օբյեկտիվ ապացույցներն այն բանի, որ արտահանող պետության կողմից կիրառվող այն միջոցառումները, որոնք պահանջվում է ճանաչել, թույլ են տալիս հասնել Մաքսային միության կամ Կողմի կողմից սահմանված պաշտպանության պատշաճ մակարդակի։ Այդպիսի տեղեկությունները, ի թիվս այլոց, պետք է ներառեն հետևյալը՝

- համարժեքությունը ճանաչելու մասին համաձայնագրի առաջարկվող տեսակը.

- արտահանող պետության այն ապրանքի (ապրանքների), վերահսկողության (հսկողության) կամ ստուգման միջոցառման (միջոցառումների) կամ համակարգի նկարագիրը, որոնց նկատմամբ ներկայացվում է համարժեքությունը ճանաչելու հարցումը.

- իրավասու մարմնի (մարմինների) անվանումը յուրաքանչյուր այն ապրանքի, միջոցառման կամ համակարգի համար, որի նկատմամբ ներկայացվում է համարժեքությունը ճանաչելու հարցումը.

- այն ապրանքների, միջոցառման (միջոցառումների) կամ համակարգի (համակարգերի) ցանկը, որոնց նկատմամբ տարածվելու է համաձայնագիրը.

- հղումներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին կամ ռիսկի համապատասխան գնահատմանը.

- արտահանող պետության միջոցառման (միջոցառումների) կամ համակարգի (համակարգերի)՝ Մաքսային միության սանիտարական պաշտպանության կամ Կողմի բուսասանիտարական պաշտպանության պատշաճ մակարդակի հասնելու եղանակի գնահատումը.

- տեղեկություններ այն մասին, թե ինչպես է գնահատվում միջոցառումը (միջոցառումները), ինչպես է գործնականում կիրառվում միջոցառումը.

- տեղեկություններ՝ առաջարկվող այլընտրանքային միջոցառումների տեխնիկական հնարավորությունների և կիրառման հնարավորությունների վերաբերյալ։

Անհրաժեշտ տեղեկություններ պարունակող հարցումը ներկայացվում է այն Կողմի պաշտոնական լեզվով, որի լիազորված մարմին ուղարկվել է հարցումը։

4. Հարցման դեպքում Կողմն արտահանող պետությանը պետք է ներկայացնի բացատրություն՝ պաշտպանության պատշաճ մակարդակի վերաբերյալ։

5. Այն դեպքում, եթե Կողմը որոշակի անհանգստություն է հայտնում հարցման կամ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ, առաջին իսկ հնարավորության դեպքում այն պետք է ծանուցի այդ մասին հարցումն ուղարկած արտահանող պետության լիազորված մարմիններին, ինչպես նաև բացատրի այդպիսի անհանգստության պատճառները։ Հարցումն ուղարկած արտահանող պետությունը պետք է արձագանքի այդպիսի անհանգստությանը՝ տրամադրելով հետագա տեղեկություններ, փոխելով հարցումը կամ ընդունելով Կողմի կողմից նշանակված այլ գործողություններ։

6. Հարցումն ուսումնասիրելիս Կողմերը պետք է ուսումնասիրեն 1-ին կետում նշված տեղեկությունները, որպեսզի որոշեն, թե արդյոք միջոցառումները թույլ են տալիս հասնել պաշտպանության պատշաճ մակարդակի։

7. Հարցումն ուսումնասիրելիս Կողմի լիազորված մարմինների կողմից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ։ Այդպիսի տեղեկությունները պետք է ներկայացվեն հարցումն ուղարկած արտահանող պետության կողմից։

8. Նյութերի ուսումնասիրման գործընթացը դյուրացնելու նպատակով արտահանող պետությունը հարցման դեպքում պետք է ապահովի համապատասխան տեղեկությունների ու կայքերի հասանելիությունը տեսչությունների համար, ինչպես նաև թույլատրի ստուգման համարժեքությունը որոշելու համար անհրաժեշտ այլ ձևերի անցկացումը։

9. Կողմերը ժամանակին ծանուցում են հարցում ուղարկած արտահանող պետությանը ուղարկված հարցմանը համապատասխան միջոցառման (միջոցառումների) համարժեքությունը ճանաչելու վերաբերյալ իրենց որոշման մասին և ներկայացնում բացատրություններ՝ ընդունված որոշման վերաբերյալ, համապատասխան որի՝ միջոցառումները չեն ճանաչվել համարժեք։

10. Կարող են սահմանվել համարժեք ճանաչված ցանկացած միջոցառման նկատմամբ կիրառվող ծրագրում կամ համաձայնագրում ներառվող աուդիտի, սերտիֆիկացման և դիտանցման ընթացակարգեր։

11. Ռիսկի գնահատումը հասկացվում է որպես ներմուծող պետության տարածքում վնասատուի կամ հիվանդության ներթափանցման, արմատավորման կամ տարածման հնարավորության գնահատում՝ համապատասխան այն սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումներին, որոնք կարող են կիրառվել, ինչպես նաև զուգորդված հնարավոր կենսաբանական ու տնտեսական հետևանքներին կամ համապատասխան սննդամթերքում, խմիչքում կամ կերերում հավելումների,ախտոտիչի, տոքսինների կամ ախտածին օրգանիզմների առկայությամբ պայմանավորված՝ մարդու կամ կենդանու առողջության համար հնարավոր անբարենպաստ ազդեցությունների գնահատմանը։

12. Կողմերը պետք է ապահովեն, որ սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումները հիմնված լինեն մարդու, կենդանու կամ բույսի կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկերի համապատասխան գնահատման վրա՝ համապատասխան միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովը, Միջազգային էպիզոդիկ բյուրոն, ինչպես նաև «Բույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում գործող համապատասխան միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից մշակված ռիսկի գնահատման մեթոդիկա ների հաշվառմամբ

13. Ռիսկերի գնահատման հարցում Կողմերը պետք է հաշվի առնեն հասանելի գիտական տվյալները, արտադրության և վերամշակման համապատասխան մեթոդները, համապատասխան տեսչական ստուգումների անցկացումը, փորձանմուշներ վերցնելու ու փորձարկումներ անցկացնելու մեթոդիկան, հիվանդությունների ու վնասատուների առանձին տեսակների տարածումը, վնասատուներից ու հիվանդություններից զերծ գոտիների գոյությունը, համապատասխան էկոլոգիական պայմանները, շրջակա միջավայրի պայմանները, կարանտինի հնարավորությունը և մշակման մյուս տեսակները

14. Մարդու, կենդանիների և բույսերի կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկը գնահատելիս և այդպիսի ռիսկի սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար կիրառվող միջոցառումը որոշելիս Կողմերը պետք է հաշվի առնեն համապատասխան տնտեսական գործոնները՝ արտադրության կամ վաճառքի ծավալի նվազեցման արդյունքում հասցվող հնարավոր վնասը որևէ վնասատուի կամ հիվանդության ներթափանցման, արմատավորման կամ տարածման դեպքում, դրանց հետ պայքարի կամ Կողմերի տարածքում դրանց ոչնչացման հետ կապված ծախսերը և ծախսումների ու ռիսկերի սահմանափակման այլընտրանքային մոտեցումների արդյունավետության հարաբերական հարաբերակցությունը։

15. Սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական պաշտպանության պատշաճ մակարդակը որոշելիս Կողմերը պետք է հաշվի առնեն առևտրի վրա բացասական ազդեցության նվազեցման խնդիրը։

16. Կողմերը պետք է խուսափեն պաշտպանության մակարդակների վիճելի ու չհիմնավորված տարբերություններից, որոնք որոշվում են տարբեր իրավիճակներում, եթե այդպիսի տարբերությունները կարող են հանգեցնել խտրականության կամ առևտրի քողարկված սահմանափակումների՝ մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերից անասնաբուժական, սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության պատշաճ մակարդակի հասկացությունը կիրառելիս հետևողականության հասնելու նպատակով։

17. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, սակայն Կողմերից առաջինի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ամսաթվից ոչ շուտ։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

 

Ս. Ռումաս


Ու. Շուկեև


Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2022, թիվ 205 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան