ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 328, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 331 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 328, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 331 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7.1.13 և 7.1.14 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1.13. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող քաղաքացիական ուղևորատար օդանավեր (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 2 և 8802 40 004 2 ծածկագրեր), որոնք օգտագործվում են միջազգային փոխադրումներ իրականացնելու և (կամ) այն պետության տարածքում ներքին փոխադրումներ իրականացնելու նպատակով, որտեղ կատարվում է տվյալ ապրանքի ներմուծումը, և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների տարածքների միջև:

7.1.14. Քաղաքացիական ուղևորատար օդանավեր (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 2 և 8802 40 004 2 ծածկագրեր), որոնք սույն որոշման 7.1.13. կետում նշված արտոնության կիրառմամբ ներմուծվել են Բելառուսի Հանրապետություն ու Ղազախստանի Հանրապետություն, և որոնք իրենց շահագործման ժամկետի ընթացքում ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն ու Ղազախստանի Հանրապետություն՝ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանք վերանորոգելուց կամ տեխնիկական սպասարկում իրականացնելուց հետո։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիական ուղևորատար օդանավեր ներմուծելու դեպքում սակագնային արտոնությունների, մաքսատուրքերից, հարկերից լրիվ ազատման, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետների երկարաձգման ու առանձին մաքսային ընթացակարգերի կիրառման մասին» թիվ 328 որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Թույլատրել հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպել քաղաքացիական ուղևորատար օդանավերը (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 2 և 8802 40 004 2 ծածկագրեր), ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված սարքավորումները Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ կապիտալ վերանորոգման և (կամ) արդիականացման նպատակով Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դրանց արտահանման դեպքում՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան՝ մինչև 6 ամիս ժամկետի ընթացքում դրանք հետադարձ ներմուծելու պայմանով։»։

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատված ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին, ինչպես նաև այդ ազատման պայմանների մասին՝ ներառյալ դրա վերջնաժամկետները» թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատված ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Քաղաքացիական ուղևորատար օդանավեր, որոնք դասակարգվում են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 2 և 8802 40 004 2 ծածկագրերով՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ 50-ից ավելի ու 111-ից պակաս և 170-ից ավելի ու 219-ից պակաս առավելագույն քանակությամբ ուղևորատեղերով օդանավերի, Մաքսային միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրեր կնքելու և մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը և նշված ամսաթիվը 5 տարուց ոչ ավելի գերազանցող ժամկետով՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում։»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Նախագահ՝

Վ.Բ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: