ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 ապրիլի 2011 թվականի |
թիվ 621 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՍՏԱՏՄԱՆ) ՏԻՊԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) տիպային սխեմաները կիրառելու կարգի մասին հիմնադրույթը (կցվում է)։
2. Կողմերին՝ ապահովել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) տիպային սխեմաների կիրառումը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման համար պատասխանատու կողմերի մարմինների կողմից մշակվող տեխնիկական կանոնակարգերի նախագծերում։
3. Մաքսային միության հանձնաժողովի սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
|
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Ս. Ռումաս |
Ու. Շուկեև |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 621 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) տիպային սխեմաները կիրառելու կարգի մասին
1. «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) տիպային սխեմաները կիրառելու կարգի մասին» հիմնադրույթը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի դրույթների իրագործման նպատակներով։
2. Այն արտադրանքի մասով, որի նկատմամբ պահանջները սահմանված են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր), համապատասխանության գնահատումն իրականացվում է համապատասխանության հաստատման (համապատասխանության հայտարարագրման, սերտիֆիկացման), գրանցման, այդ թվում՝ պետական, փորձաքննության, պիտանիության գնահատման, փորձարկումների, պետական հսկողության (վերահսկողության) և (կամ) այլ ձևով։
Գրանցման, փորձաքննության, պիտանիության գնահատման, պետական հսկողության (վերահսկողության) և (կամ) այլ ձևով համապատասխանության գնահատումը սահմանվում է մշակողի կողմից կոնկրետ տեխնիկական կանոնակարգերում՝ հաշվի առնելով արտադրանքի, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտի առանձնահատկությունը (օրինակ՝ էլեկտրամագնիսական համատեղելիություն և այլն), վնաս հասցնելու ռիսկի մակարդակը, և իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների համապատասխան լիազորված մարմինների կողմից։
Համապատասխանության գնահատման տիպային ձևերը բերված են Ա հավելվածում։
3. Արտադրանքի պետական գրանցումն իրականացվում է բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների և հաստատությունների կողմից պետական գրանցման վկայականների ձևակերպմամբ։
Պետական գրանցման ենթակա արտադրանքի համար համապատասխանության հաստատման նախընտրելի ձևը համապատասխանության հայտարարագրումն է։
Արտադրանքի պետական գրանցման տիպային սխեմաները բերված են Բ հավելվածում։
4. Արտադրական օբյեկտների պետական գրանցումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ արտադրական օբյեկտի պետական գրանցման մասին դիմումի հիման վրա։
5. Համապատասխանության գնահատման ձևերի և սխեմաների ընտրությունը պետք է կատարվի՝ հաշվի առնելով համապատասխանության ոչ արժանահավատ գնահատման դեպքում ընդհանուր ռիսկը և համապատասխանության գնահատման ենթարկված արտադրանքի կիրառումից վնասը։ Ձևերը և սխեմաներն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հիմնական գործոնները.
արտադրանքի վտանգավորության հնարավոր աստիճանը,
արտադրական և (կամ) շահագործման գործոնների փոփոխության նկատմամբ տրված ցուցանիշների զգայունությունը,
հայտատուի կարգավիճակը (արտադրող, արտադրողի կողմից լիազորված անձ, վաճառող, մատակարար),
համապատասխանության ապացույցների և համապատասխանության գնահատումն իրականացնելու հետ կապված ծախսերի մակարդակի համարժեքությունը տեխնիկական կանոնակարգի նպատակներին։
6. Համապատասխանության հաստատումն իրականացվում է տիպային սխեմաների համաձայն սերտիֆիկացման կամ համապատասխանության հայտարարագրման ձևերով։
Համապատասխանության մասին հայտարարագիրն ընդունելու, արտադրանքի տեսակը գրանցելու և դրան հավանություն տալու (հաստատելու) ընթացքում համապատասխանության սերտիֆիկատները կարող են օգտագործվել որպես ապացուցողական նյութեր՝ այն դեպքում, երբ տվյալ կարգը սահմանվում է տեխնիկական կանոնակարգում։
7. Համապատասխանության հաստատման տիպային սխեման գործողությունների (տարրերի) լրակազմ է, որոնց արդյունքներն օգտագործվում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշում ընդունելու համար։
Ընդհանուր առմամբ, այդպիսի գործողություններ (տարրեր) կարող են համարվել՝
- տեխնիկական փաստաթղթերի վերլուծությունը,
- արտադրանքի նույնականացումը, փորձարկումները, արտադրանքի տիպի հետազոտությունը,
- արտադրության գնահատումը, արտադրական հսկողությունը,
- համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը, Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ձևի տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության մասին հայտարարագրի ընդունումը (այսուհետ՝ համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության մասին հայտարարագիր),
- համապատասխանության մասին հայտարարագրի գրանցումը,
- Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղումը (այսուհետ՝ շրջանառության միասնական նշանի զետեղում),
- տեսչական հսկողությունը։
8. Տեխնիկական փաստաթղթերի վերլուծությունը պետք է լինի յուրաքանչյուր տիպային սխեմայի անբաժանելի տարրը և կարող է ներառել՝
արտադրանքի նույնականացման համար վերլուծությունը,
համապատասխանության հաստատման նպատակով տեխնիկական փաստաթղթերի պիտանիությունը որոշելու համար վերլուծությունը,
նախագծի հետազոտությունը։
9. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող տեխնիկական փաստաթղթերի կազմը սահմանվում է կոնկրետ տեխնիկական կանոնակարգում, իսկ ընդհանուր առմամբ կարող է ներառել՝
տեխնիկական պայմանները/նկարագիրը (առկայության դեպքում),
շահագործման փաստաթղթերը (առկայության դեպքում),
տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված այն ստանդարտների ցանկը, որոնց պահանջներին համապատասխանում է տվյալ արտադրանքը (արտադրողի կողմից դրանք կիրառվելու դեպքում),
ընդունված տեխնիկական որոշումների նկարագիրը, որոնցով հաստատվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը, եթե տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել,
հայտատուի և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից կատարվող ընդունման, ընդունման-հանձնման և այլ փորձարկումների արձանագրությունները, որոնցով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին,
Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրական ակտերին համապատասխան արտադրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերը,
կառավարման համակարգերի համար համապատասխանության սերտիֆիկատները,
հումքի, նյութերի, լրակազմող արտադրատեսակների կամ արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատները կամ փորձարկումների արձանագրությունները, արտադրանքի անվտանգությունը հաստատող այլ փաստաթղթեր։
10. Արտադրանքի նախագծի հետազոտությունը կարող է իրականացվել այն տեխնիկական փաստաթղթերի վերլուծության միջոցով, որոնց համաձայն է պատրաստվում արտադրանքը՝ կատարված հաշվարկների, արտադրանքի փորձանմուշների փորձարկումների արդյունքների վերլուծության միջոցով։
11. Արտադրանքի տեսակի հետազոտությունը կարող է իրականացվել հետևյալի միջոցով՝
նմուշի՝ որպես արտադրանքի տիպային ներկայացուցչի հետազոտություն՝ պլանավորված արտադրության համար,
տեխնիկական փաստաթղթերի վերլուծություն, արտադրանքի նմուշի կամ կրիտիկական բաղկացուցիչ մասերի փորձարկումներ:
12. Արտադրության գնահատումը կարող է ներկայացված լինել հետևյալ հիմնական տեսակներով՝
արտադրության վիճակի վերլուծություն, կառավարման համակարգի սերտիֆիկացում։
13. Արտադրողի կողմից արտադրական հսկողությունն իրականացվում է արտադրվող արտադրանքի՝ տեխնիկական փաստաթղթերին և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության կայունությունն ապահովելու նպատակով։
14. Համապատասխանության մասին հայտարարագրերի գրանցումն իրականացվում է ծանուցման սկզբունքով՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։
15. Տեսչական հսկողությունն իրականացվում է միայն սերտիֆիկացման շրջանակներում և կարող է ներառել՝
սերտիֆիկացված արտադրանքի նմուշների փորձարկումները, արտադրության վիճակի վերլուծությունը,
կառավարման սերտիֆիկացված համակարգի տեսչական հսկողությունը։
16. Այն արտադրանքի նկատմամբ հսկողությունը, որի համապատասխանությունը հաստատված է համապատասխանության մասին հայտարարագրով, իրականացվում է պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում։
17. Հայտատուին՝ նրա համար ավելի ընդունելի համապատասխանության հաստատման սխեմա ընտրելու իրավունք տրամադրելու նպատակով տեխնիկական կանոնակարգում կոնկրետ արտադրանքի համար առաջարկվում է սահմանել մի քանի տիպային սխեմաներ, որոնք, հաշվի առնելով դրանց կիրառության պայմանները, հավասարազոր են տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ համապատասխանության ապացուցելիության մակարդակով։
18. Սերտիֆիկացման տիպային սխեմայով պայմանավորված՝ սերտիֆիկացման ձևով համապատասխանության հաստատումն իրականացվում է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված արտադրանքի սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի, կառավարման համակարգերի սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի կողմից (այսուհետ՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմին)։
19. Համապատասխանության հայտարարագրման տիպային սխեմայով պայմանավորված՝ համապատասխանության հայտարարագրման ձևով համապատասխանության հաստատումն իրականացվում է սեփական ապացույցների և (կամ) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված արտադրանքի սերտիֆիկացման մարմնի, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի, հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա։
20. Սերտիֆիկացման տիպային սխեմաները բերված են Գ հավելվածում։
21. Համապատասխանության հայտարարագրման տիպային սխեմաները բերված են Դ հավելվածում։
22. Սերտիֆիկացման տիպային սխեմաների նկարագրությունը։
22.1. 1ս սերտիֆիկացման սխեմա
22.1.1. 1ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող տեխնիկական փաստաթղթերի հետ միասին․
- արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և դրա վերաբերյալ որոշման ընդունումը․
- փորձարկումներ իրականացնելու համար արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից նմուշառումը․
- հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի նմուշների փորձարկումների իրականացումը․
- սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության անցկացումը․
- արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից փորձարկման և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփումը և հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը․
- շրջանառության միասնական նշանի զետեղումը․
- սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողությունը։
22.1.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և տեխնիկական կանոնակարգի պահանջներին պատրաստվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
22.1.3. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը վերլուծում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերը և տեղեկացնում հայտատուին հայտի առնչությամբ կայացված սերտիֆիկացում անցկացնելու պայմաններ պարունակող որոշման մասին։
22.1.4. Փորձարկումներ իրականացնելու համար սերտիֆիկացման մարմինը հայտատուի մոտ կատարում է արտադրանքի նմուշառում։
Նմուշների փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի սերտիֆիկացման այն մարմնի հանձնարարականով, որին տրամադրվում է փորձարկումների արձանագրությունը։
22.1.5. Հայտատուի մոտ արտադրության վիճակի վերլուծությունը կատարվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից: Վերլուծության արդյունքները ձևակերպվում են ակտով:
22.1.6. Փորձարկումների և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.1.7. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.1.8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնում է տեսչական հսկողություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նմուշների փորձարկումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, ինչի մասին նշվում է տեսչական հսկողության ակտի մեջ: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
- կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը,
- դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
Հայտատուն տեղեկացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կայացված որոշումների մասին։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության մասին հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.1.9. Արտադրանքի կոնստրուկցիայում (կազմում) կամ դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, որն որոշում է ընդունում ՝ նոր փորձարկումներ և (կամ) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
22.2. 2ս սերտիֆիկացման սխեմա
22.2.1. 2ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող այն տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնց կազմում պարտադիր ընդգրկվում են կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը), որով հաստատվում է կառավարման համակարգի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին.
- արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և արտադրանքի սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշման ընդունումը.
- փորձարկումներ իրականացնելու համար արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից նմուշառումը.
- հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի նմուշների փորձարկումների իրականացումը.
- արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից հայտատուի ներկայացրած տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների փորձարկումների արդյունքների ամփոփումը և հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը.
- սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողությունը, կառավարման համակարգի գործունեության կայունության հսկողությունը։
22.2.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կառավարման համակարգի գործունեության և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի պատրաստման համար արտադրության պայմանների կայունությունն ապահովելու նպատակով, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
Հայտում նշվում է այն փաստաթուղթը, որին համապատասխան սերտիֆիկացվել է կառավարման համակարգը՝ հաշվի առնելով այն, որ տեխնիկական կանոնակարգում կարող են սահմանվել մեկ կամ մի քանի փաստաթուղթ, որոնց համապատասխան անցկացվում է կառավարման համակարգի սերտիֆիկացումը։
Միաժամանակ, հայտատուն ներկայացնում է կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը)։
22.2.3. Հայտի ուսումնասիրությունը, նմուշառումը և նմուշների փորձարկումը՝ 22.1.3-ի, 22.1.4-ի համաձայն։
22.2.4. Տեխնիկական փաստաթղթերի վերլուծության և փորձարկումների դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.2.5. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.2.6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնում է տեսչական հսկողություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նմուշների փորձարկումների և կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից կառավարման սերտիֆիկացված համակարգի նկատմամբ տեսչական հսկողության արդյունքների վերլուծության կատարման միջոցով: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, ինչի մասին նշվում է տեսչական հսկողության ակտի մեջ: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
- կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
- դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
Հայտատուն տեղեկացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումների մասին։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության մասին հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.3. 3ս սերտիֆիկացման սխեմա
22.1.3. 3ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող տեխնիկական փաստաթղթերի հետ միասին.
- արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և արտադրանքի սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշման ընդունումը.
- փորձարկումներ իրականացնելու համար արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից նմուշառումը.
- հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի նմուշների փորձարկումների իրականացումը.
- փորձարկումների արդյունքների վերլուծությունը և հայտատուին համապատասխանության մասին սերտիֆիկատի տրամադրումը.
- արտադրանքի խմբաքանակի՝ շրջանառության միասնական նշանով դրոշմավորումը։
22.3.2. Հայտատուն կազմում է տեխնիկական փաստաթղթերը և արտադրանքի խմբաքանակի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
Հայտում պետք է առկա լինեն խմբաքանակը և դրանում ընդգրկվող արտադրանքի միավորները նույնականացնող հատկանիշները։
22.3.3. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին տեղեկացնում է սերտիֆիկացում անցկացնելու պայմաններ պարունակող հայտի վերաբերյալ որոշման մասին։
22.3.4. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի մոտ իրականացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացում և փորձարկումների համար նմուշառում։
22.3.5. Արտադրանքի խմբաքանակի (խմբաքանակից ընտրանքի) փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից սերտիֆիկացման այն մարմնի հանձնարարականով, որին տրամադրվում է փորձարկումների արձանագրությունը։
22.3.6 Փորձարկումների դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.3.7. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.4. 4ս սերտիֆիկացման սխեմա
22.4.1. 4ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող տեխնիկական փաստաթղթերի հետ միասին.
- սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և դրա վերաբերյալ որոշման ընդունումը.
- հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի յուրաքանչյուր միավորի փորձարկումների իրականացումը.
- փորձարկումների արդյունքների վերլուծությունը և հայտատուին համապատասխանության մասին սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը։
22.4.2. Հայտատուն կազմում է տեխնիկական փաստաթղթերը և արտադրանքի միավորի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման բնագավառում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
Հայտում պետք է առկա լինեն արտադրանքի միավորը նույնականացնող հատկանիշները։
22.4.3. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին տեղեկացնում է սերտիֆիկացում անցկացնելու պայմաններ պարունակող հայտի վերաբերյալ որոշման մասին։
22.4.4. Արտադրանքի միավորների փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից սերտիֆիկացման այն մարմնի հանձնարարականով, որին տրամադրվում է փորձարկումների արձանագրությունը։
22.4.5. Փորձարկումների դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.4.6. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.5. 5ս սերտիֆիկացման սխեմա
22.5.1. 5ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող տեխնիկական փաստաթղթերի հետ միասին.
- սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և դրա վերաբերյալ որոշման ընդունումը.
- սերտիֆիկացման մարմնի կողմից նախագծի հետազոտության իրականացումը.
- սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության անցկացումը.
- նախագծի հետազոտության և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփումը և հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը.
- սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողությունը։
22.5.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
22.5.3. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին տեղեկացնում է սերտիֆիկացում անցկացնելու պայմաններ պարունակող հայտի վերաբերյալ որոշման մասին։
22.5.4. Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նախագծի հետազոտությունն այն տեխնիկական փաստաթղթերի վերլուծության միջոցով, որոնց համաձայն պատրաստվել է արտադրանքը, կատարված հաշվարկների, արտադրանքի փորձանմուշների փորձարկումների արդյունքների վերլուծության միջոցով։
Նախագծի հետազոտության արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ, որի մեջ սերտիֆիկացման մարմինը տալիս է արտադրանքի նախագծի՝ սահմանված պահանջներին համապատասխանության գնահատականը:
22.5.5. Հայտատուի մոտ արտադրության վիճակի վերլուծությունը կատարվում է սերտիֆիկացման մարմնի կողմից: Վերլուծության արդյունքները ձևակերպվում են ակտով:
22.5.6. Արտադրանքի նախագծի հետազոտության և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.5.7. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.5.8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնում է տեսչական հսկողություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նմուշների փորձարկումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, ինչի մասին նշվում է տեսչական հսկողության ակտի մեջ: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
- կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
- դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
Հայտատուն տեղեկացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումների մասին։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության մասին հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.5.9. Արտադրանքի կոնստրուկցիայում (կազմում) կամ դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին, որը նոր փորձարկումներ և (կամ) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում է ընդունում:
22.6. 6ս սերտիֆիկացման սխեմա
22.6.1. 6ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող այն տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնց կազմում պարտադիր ընդգրկվում են կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը), որով հաստատվում է կառավարման համակարգի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին.
- սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի նախագծի հետազոտության իրականացումը.
- տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքների, այդ թվում՝ արտադրանքի նախագծի հետազոտության արդյունքների ամփոփումը և հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը.
- սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողությունը (որակի կառավարման համակարգի գործունեության կայունության նկատմամբ հսկողությունը)։
22.6.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կառավարման համակարգի գործունեության և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրության համար արտադրության պայմանների կայունությունն ապահովելու նպատակով, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
Հայտում նշվում է այն փաստաթուղթը, որին համապատասխան սերտիֆիկացվել է կառավարման համակարգը՝ հաշվի առնելով այն, որ տեխնիկական կանոնակարգում կարող են սահմանվել մեկ կամ մի քանի փաստաթուղթ, որոնց համապատասխան անցկացվում է կառավարման համակարգի սերտիֆիկացումը։
Միաժամանակ, հայտատուն ներկայացնում է կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը)։
22.6.3. Սերտիֆիկացման մարմինը վերլուծում է տեխնիկական փաստաթղթերը, 22.5.4-ի համաձայն իրականացնում արտադրանքի նախագծի հետազոտությունը և դրական արդյունքների դեպքում ձևակերպում և հայտատուին է հանձնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը։
22.6.4. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.6.5. Սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնում է տեսչական հսկողություն՝ փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նմուշների փորձարկումների և կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից կառավարման սերտիֆիկացված համակարգի նկատմամբ տեսչական հսկողության արդյունքների վերլուծություն կատարելու միջոցով: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, ինչի մասին նշվում է տեսչական հսկողության ակտի մեջ: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
- կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
- դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
Հայտատուն տեղեկացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումների մասին։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության մասին հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.6.7. Արտադրանքի կոնստրուկցիայում (կազմում) կամ դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, որը նոր փորձարկումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում է ընդունում:
22.7. 7ս սերտիֆիկացման սխեմա
22.7.1. 7ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը`
- հայտատուի կողմից սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը.
- սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և դրա վերաբերյալ որոշման ընդունումը․
- սերտիֆիկացման մարմնի կողմից տիպի հետազոտության իրականացումը.
- սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության անցկացումը.
- նախագծի հետազոտության և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփումը և հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը.
- սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողությունը։
22.7.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
22.7.3. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին տեղեկացնում է սերտիֆիկացում անցկացնելու պայմաններ պարունակող հայտի վերաբերյալ որոշման մասին։
22.7.4. Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է տիպի հետազոտություն հետևյալ եղանակներից մեկի միջոցով՝
- նմուշի՝ որպես ամբողջ հետագա արտադրանքի տիպային ներկայացուցչի հետազոտություն՝ պլանավորված արտադրության համար.
- տեխնիկական փաստաթղթերի վերլուծություն, արտադրանքի նմուշի կամ կրիտիկական բաղկացուցիչ մասերի փորձարկումներ:
Տիպի հետազոտության արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ, որի մեջ սերտիֆիկացման մարմինը տալիս է սահմանված պահանջներին արտադրանքի տիպի համապատասխանության գնահատականը:
22.7.5. Հայտատուի մոտ արտադրության վիճակի վերլուծությունը կատարվում է սերտիֆիկացման մարմնի կողմից: Վերլուծության արդյունքները ձևակերպվում են ակտով:
22.7.6. Արտադրանքի տեսակի հետազոտության և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.7.7. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.7.8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնում է տեսչական հսկողություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նմուշների փորձարկումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, ինչի մասին նշվում է տեսչական հսկողության ակտի մեջ: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
- կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
- դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
Հայտատուն տեղեկացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումների մասին։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության մասին հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.7.9. Արտադրանքի կոնստրուկցիայում (կազմում) կամ դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին, որը նոր փորձարկումներ և (կամ) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում է ընդունում:
22.8. 8ս սերտիֆիկացման սխեմա
22.8.1. 8ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող այն տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնց կազմում պարտադիր ընդգրկվում են կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը), որով հաստատվում է կառավարման համակարգի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին.
- սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և արտադրանքի սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշման ընդունումը.
- սերտիֆիկացման մարմնի կողմից տիպի հետազոտության իրականացումը.
- տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքների, այդ թվում՝ տիպի հետազոտության արդյունքների ամփոփումը և հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը.
- սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողությունը (կառավարման համակարգի գործունեության կայունության հսկողությունը)։
22.8.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կառավարման համակարգի գործունեության և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրության համար արտադրության պայմանների կայունությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
Հայտում նշվում է այն փաստաթուղթը, որին համապատասխան սերտիֆիկացվել է կառավարման համակարգը՝ հաշվի առնելով այն, որ տեխնիկական կանոնակարգում կարող են սահմանվել մեկ կամ մի քանի փաստաթուղթ, որոնց համապատասխան անցկացվում է կառավարման համակարգի սերտիֆիկացումը։
Միաժամանակ, հայտատուն ներկայացնում է կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը)։
22.8.3. Սերտիֆիկացման մարմինը վերլուծում է ներկայացված փաստաթղթերը, 22.7.4-ի համաձայն իրականացնում տիպի հետազոտությունը և դրական արդյունքների դեպքում ձևակերպում և հայտատուին է հանձնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը։
22.8.4. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
22.8.5. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնում է տեսչական հսկողություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նմուշների փորձարկումների և կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից կառավարման սերտիֆիկացված համակարգի նկատմամբ տեսչական հսկողության արդյունքների վերլուծության կատարման միջոցով: Տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համարվում է հաստատված, ինչի մասին նշվում է տեսչական հսկողության ակտի մեջ: Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
- կասեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
- դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
Հայտատուն տեղեկացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումների մասին։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության մասին հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.8.6. Արտադրանքի կոնստրուկցիայում (կազմում) կամ դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, որը որոշում է կայացնում նոր փորձարկումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
22.9. 9ս սերտիֆիկացման սխեմա
22.9.1. 9ս սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը`
- հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի ներկայացումը կից ներկայացվող տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնց կազմում պարտադիր ներառվում է՝
իրականացված հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները.
արտադրողի կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արձանագրությունները.
լրակազմող նյութերի և արտադրատեսակների համապատասխանության սերտիֆիկատները կամ փորձարկումների արձանագրությունները (առկայության դեպքում).
որակի կառավարման համակարգի սերտիֆիկատները (առկայության դեպքում).
սերտիֆիկացման օտարերկրյա մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնցով հաստատվում է նշված արտադրանքի՝ դրա վրա տարածվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը.
այլ փաստաթղթեր, որոնցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատվում է սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը։
- արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի ուսումնասիրությունը և արտադրանքի սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշման ընդունումը.
- սերտիֆիկացման մարմնի կողմից տեխնիկական փաստաթղթերի վերլուծության կատարումը և դրա արդյունքների ամփոփումն ու հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը.
- շրջանառության միասնական նշանի զետեղումը։
22.9.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի պատրաստման համար արտադրության պայմանների կայունությունն ապահովելու նպատակով, կազմում է տեխնիկական փաստաթղթերը և իր արտադրանքը սերտիֆիկացնելու մասին հայտ է ներկայացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմիններից մեկին, որը հավատարմագրման ոլորտում ունի արտադրանքի տվյալ տեսակը։
22.9.3. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին տեղեկացնում է սերտիֆիկացում անցկացնելու պայմաններ պարունակող հայտի վերաբերյալ որոշման մասին։
22.9.4. Սերտիֆիկացման մարմինը կատարում է տեխնիկական փաստաթղթերի, կատարված հաշվարկների, արտադրանքի փորձարկումների արդյունքների և այլ փաստաթղթերի վերլուծություն, որոնցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատվում է սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը։
Տեխնիկական փաստաթղթերի վերլուծության արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ, որի մեջ սերտիֆիկացման մարմինը տալիս է սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատականը:
22.9.5. Արտադրանքի տեխնիկական փաստաթղթերի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և այն հանձնում հայտատուին:
22.9.6. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
22.9.7. Արտադրանքի կոնստրուկցիայում (կազմում) կամ դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին, որը լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում է ընդունում:
23. Համապատասխանության հայտարարագրման տիպային սխեմաների նկարագիրը։
23.1. 1հ հայտարարագրման սխեմա
23.1.1. 1հ սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում և վերլուծություն.
- արտադրական հսկողության իրականացում.
- արտադրանքի նմուշների փորձարկումների իրականացում.
- համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում և գրանցում.
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
23.1.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և տեխնիկական կանոնակարգի պահանջներին պատրաստվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը ու կատարում դրանց վերլուծությունը։
23.1.3. Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը։
23.1.4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հսկելու նպատակով հայտատուն իրականացնում է արտադրանքի նմուշների փորձարկումներ։ Արտադրանքի նմուշների փորձարկումներն իրականացվում են հայտատուի ընտրությամբ՝ փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
23.1.5. Հայտատուն ձևակերպում է համապատասխանության մասին հայտարարագիրը և գրանցում այն ծանուցման սկզբունքով։
23.1.6. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
23.2. 2հ հայտարարագրման սխեմա
23.2.1. 2հ սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում և վերլուծություն.
- արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) փորձարկումների իրականացում.
- համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում և գրանցում.
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
23.2.2. Հայտատուն կազմում է տեխնիկական փաստաթղթերը և կատարում դրանց վերլուծությունը։
23.2.3. Հայտատուն իրականացնում է արտադրանքի (միավոր արտադրատեսակի) նմուշների փորձարկումներ՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի հայտարարված համապատասխանության հաստատումն ապահովելու համար։ Արտադրանքի (եզակի արտադրատեսակի) նմուշների փորձարկումներն իրականացվում է հայտատուի ընտրությամբ՝ փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
23.2.4. Հայտատուն ձևակերպում է համապատասխանության մասին հայտարարագիրը և գրանցում ծանուցման սկզբունքով։
23.2.5. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
23.3. 3հ հայտարարագրման սխեմա
23.3.1. 3հ սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում և վերլուծություն.
- արտադրական հսկողության իրականացում.
- արտադրանքի նմուշների փորձարկումների իրականացում.
- համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում և գրանցում.
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
23.3.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և տեխնիկական կանոնակարգի պահանջներին պատրաստվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը ու կատարում դրանց վերլուծությունը։
23.3.3. Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը։
23.3.4. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հսկելու նպատակով հայտատուն իրականացնում է արտադրանքի նմուշների փորձարկումներ։ Արտադրանքի նմուշների փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
23.3.5. Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և գրանցում ծանուցման սկզբունքով։
23.3.6. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
23.4. 4հ հայտարարագրման սխեմա
23.4.1. 4հ սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում և վերլուծություն.
- արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) փորձարկումների իրականացում.
- համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում և գրանցում.
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
23.4.2. Հայտատուն կազմում է տեխնիկական փաստաթղթերը և կատարում դրանց վերլուծությունը։
23.4.3. Հայտատուն իրականացնում է արտադրանքի (միավոր արտադրատեսակի) նմուշների փորձարկումներ՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի հայտարարված համապատասխանության հաստատումն ապահովելու համար։ Արտադրանքի (միավոր արտադրատեսակի) նմուշների փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
23.4.4. Հայտատուն ձևակերպում է համապատասխանության մասին հայտարարագիրը և գրանցում ծանուցման սկզբունքով։
23.4.5. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
23.5. 5հ հայտարարագրման սխեմա
23.5.1. 5հ սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում և վերլուծություն.
- արտադրական հսկողության իրականացում.
- տիպի հետազոտությունների (փորձարկումների) իրականացում.
- համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում և գրանցում.
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
23.5.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և, տեխնիկական կանոնակարգի պահանջներին պատրաստվող արտադրանքի հայտարարված համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերն ու կատարում դրանց վերլուծությունը։
23.5.3. Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը։
23.5.4. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (հավատարմագրված փորձարկման լաբորատորիան)՝ հավատարմագրման իր ոլորտին համապատասխան և հայտատուի հանձնարարությամբ, իրականացնում է արտադրանքի տիպի հետազոտությունը հետևյալ եղանակներից մեկի միջոցով`
- նմուշի՝ որպես ամբողջ հետագա արտադրանքի տիպային ներկայացուցչի հետազոտություն՝ պլանավորված արտադրության համար.
- տեխնիկական փաստաթղթերի վերլուծություն, արտադրանքի նմուշի կամ կրիտիկական բաղկացուցիչ մասերի փորձարկումներ:
Տիպի հետազոտության արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ (համապատասխանության սերտիֆիկատով) և (կամ) արձանագրությամբ, որի մեջ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան տալիս է սահմանված պահանջներին արտադրանքի տիպի համապատասխանության գնահատականը:
23.5.5. Հայտատուն ձևակերպում է համապատասխանության մասին հայտարարագիրը և գրանցում ծանուցման սկզբունքով։
23.5.6. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
23.6. 6հ հայտարարագրման սխեմա
23.6.1. 6հ սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը`
- այն տեխնիկական փաստաթղթերի կազմում և վերլուծություն, որոնց կազմում պարտադիր ընդգրկվում են կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը), որով հաստատվում է կառավարման համակարգի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին.
- արտադրական հսկողության իրականացում.
- արտադրանքի նմուշների փորձարկումների իրականացում.
- համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում և գրանցում.
- շրջանառության միասնական նշանի զետեղում.
- կառավարման համակարգի գործունեության կայունության նկատմամբ հսկողություն։
23.6.2. Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կառավարման համակարգի գործունեության և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրության համար արտադրության պայմանների կայունությունն ապահովելու նպատակով, կազմում է տեխնիկական փաստաթղթերը ու կատարում դրանց վերլուծությունը՝ հաշվի առնելով այն, որ տեխնիկական կանոնակարգում կարող են սահմանվել մեկ կամ մի քանի փաստաթուղթ, որոնց համապատասխան իրականացվում է կառավարման համակարգի սերտիֆիկացումը։
23.6.3. Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը և ծրագրված բոլոր փոփոխությունների մասին տեղեկացնում է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնին։
23.6.4. Հայտատուն իրականացնում է արտադրանքի նմուշների փորձարկումներ։ Արտադրանքի նմուշների փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
23.6.5. Հայտատուն ձևակերպում է համապատասխանության մասին հայտարարագիրը և գրանցում ծանուցման սկզբունքով։
23.6.6. Հայտատուն զետեղում է շրջանառության միասնական նշանը, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ։
23.6.7. Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է տեսչական վերահսկողություն կառավարման սերտիֆիկացված համակարգի գործունեության նկատմամբ։
Տեսչական վերահսկողության բացասական արդյունքների դեպքում հայտատուն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
- կասեցնել համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը,
- դադարեցնել համապատասխանության հայտարարագրի գործողությունը։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում հայտատուի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
24. Տեխնիկական փաստաթղթերի պահպանումը
Տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում՝ համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի պահպանման ընթացակարգերը սահմանվում են կոնկրետ տեխնիկական կանոնակարգում։ Ընդհանուր առմամբ, տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների տարածքում համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը պետք է պահպանվեն՝
արտադրանքի մասով՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) մոտ՝ այդ արտադրանքն արտադրությունից հանելու (դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում.
արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակ) մասով՝ վաճառողի (մատակարարի), արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) մոտ՝ խմբաքանակի վերջին արտադրատեսակի իրացման օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում։
Սերտիֆիկացման արդյունքները հաստատող փաստաթղթերն ու նյութերը պահվում են համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտից հետո առնվազն 5 տարվա ընթացքում։
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է տրամադրվեն պետական վերահսկողության մարմիններին՝ նրանց պահանջով։
|
Հավելված Ա |
Համապատասխանության գնահատման տիպային ձևերը
|
Համապատասխանության գնահատման ձևերի համակցություն | ||
|
Գրանցումը, փորձաքննություն, պիտանիության գնահատում |
Համապատասխանության հաստատում |
Պետական հսկողություն (վերահսկողություն) |
|
- |
Համապատասխանության հայտարարագրում |
+ |
|
- |
Սերտիֆիկացում |
+ |
|
Արտադրանքի գրանցում, այդ թվում՝ պետական |
- |
+ |
|
Արտադրանքի գրանցում, այդ թվում՝ արտադրանքի պետական գրանցում |
Համապատասխանության հայտարարագրում |
+ |
|
Արտադրանքի գրանցում |
Սերտիֆիկացում |
+ |
|
Փորձաքննություն, պիտանիության գնահատում |
- |
+ |
|
Փորձաքննություն, պիտանիության գնահատում |
Համապատասխանության հայտարարագրում |
+ |
|
Փորձաքննություն, պիտանիության գնահատում |
Սերտիֆիկացում |
+ |
|
Արտադրանքի, արտադրական օբյեկտների պետական գրանցում |
- |
+ |
|
Արտադրանքի, արտադրական օբյեկտների պետական գրանցում |
Համապատասխանության հայտարարագրում |
+ |
|
Արտադրական օբյեկտների պետական գրանցում |
Համապատասխանության հայտարարագրում |
+ |
|
Արտադրական օբյեկտների պետական գրանցում |
Սերտիֆիկացում |
+ |
|
Հավելված Բ |
Արտադրանքի պետական գրանցման տիպային սխեմաները
|
Ձևերի համակցություն |
Ծանոթագրություն |
Անվտանգությունը հաստատող փաստաթուղթ | ||
|
Արտադրանքի փորձարկումներ |
Արտադրության գնահատում |
Արտադրական հսկողություն | ||
|
Արտադրանքի նմուշների փորձարկումներ և փաստաթղթերի փորձաքննություն |
- |
Իրականացնում է արտադրողը |
Հայտատու՝ արտադրող, մատակարար (ներմուծող) |
Պետական գրանցման վկայական |
|
Արտադրանքի նմուշների փորձարկումներ և փաստաթղթերի փորձաքննություն |
Արտադրության վիճակի վերլուծություն |
Իրականացնում է արտադրողը |
Հայտատու՝ արտադրող |
Պետական գրանցման վկայական |
|
Հավելված Գ |
Սերտիֆիկացման տիպային սխեմաները
|
Սխեմայի համարը |
Սխեմայի տարր |
Կիրառություն |
Համապատասխա-նությունը հաստատող փաստաթուղթ | ||||
|
Արտադրանքի փորձարկումներ |
Արտադրության գնահատում |
Տեսչական հսկողություն | |||||
|
1Ս |
Արտադրանքի նմուշների փորձարկումներ |
արտադրության վիճակի վերլուծություն |
արտադրանքի նմուշների փորձարկումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն |
Սերիական թողարկման արտադրանքի համար Հայտատու՝ արտադրող, այդ թվում՝ օտարերկրյա, Մաքսային միության տարածքում արտադրողի կողմից լիազորված անձի առկայության դեպքում |
սերիական թողարկման արտադրանքի համապատասխա-նության սերտիֆիկատ | ||
|
2Ս |
Արտադրանքի նմուշների փորձարկումներ |
Կառավարման համակարգի սերտիֆիկացում |
արտադրանքի նմուշների փորձարկումներ և կառավարման համակարգի հսկողություն | ||||
|
3Ս |
Արտադրանքի նմուշների փորձարկումներ |
- |
- |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համար Հայտատու՝ վաճառող (մատակարար), արտադրող, այդ թվում՝ օտարերկրյա |
արտադրանքի խմբաքանակի համապատասխա-նության սերտիֆիկատ | ||
|
4Ս |
Միավոր արտադրատեսակի փորձարկումներ |
միավոր արտադրատեսակի համապատասխա-նության սերտիֆիկատ | |||||
|
5Ս |
Արտադրանքի նախագծի հետազոտություն |
արտադրության վիճակի վերլուծություն |
արտադրանքի նմուշների փորձարկումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն |
Սերիական թողարկման արտադրանքի համար, եթե պատրաստի արտադրատեսակի փորձարկումների ժամանակ ամբողջությամբ անհնար է կամ դժվար է հաստատել պահանջներին համապատասխանությունը Հայտատու՝ արտադրող, այդ թվում՝ օտարերկրյա, Մաքսային միության տարածքում արտադրողի կողմից լիազորված անձի առկայության դեպքում |
սերիական թողարկման արտադրանքի համապատասխա-նության սերտիֆիկատ | ||
|
6Ս |
Արտադրանքի նախագծի հետազոտություն |
Կառավարման համակարգի սերտիֆիկացում |
Արտադրանքի նմուշների փորձարկումներ և կառավարման համակարգի տեսչական հսկողություն |
||||
|
7Ս |
Տիպի հետազոտություն (փորձարկում) |
արտադրության վիճակի վերլուծություն |
արտադրանքի նմուշների փորձարկումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն |
Սերիական և մասսայական արտադրության մեջ դնելու համար նախատեսված բարդ արտադրանքի համար, ինչպես նաև արտադրանքի մեծ թվով մոդիֆիկացումների թողարկման պլանավորման դեպքում Հայտատու՝ արտադրող, այդ թվում՝ օտարերկրյա, Մաքսային միության տարածքում արտադրողի կողմից լիազորված անձի առկայության դեպքում |
սերիական թողարկման արտադրանքի համապատասխա-նության սերտիֆիկատ | ||
|
8Ս |
Տիպի հետազոտություն (փորձարկում) |
Կառավարման համակարգի սերտիֆիկացում |
արտադրանքի նմուշների փորձարկումներ և կառավարման համակարգի տեսչական հսկողություն | ||||
|
9Ս |
տեխնիկական փաստաթղթերի վերլուծության հիման վրա |
Օտարերկրյա արտադրողի կողմից մատակարարվող սահմանափակ ծավալով արտադրանքի խմբաքանակի համար կամ Մաքսային միության տարածքում ձեռնարկությունների համալրման համար նախատեսված բարդ արտադրանքի համար Հայտատու՝ արտադրող, այդ թվում՝ օտարերկրյա, Մաքսային միության տարածքում արտադրողի կողմից լիազորված անձի առկայության դեպքում |
սահմանափակ ծավալով արտադրանքի խմբաքանակի համապատասխա-նության սերտիֆիկատ | ||||
|
Հավելված Դ |
Համապատասխանության հայտարարագրման տիպային սխեմաները
|
Սխեմայի համար |
Սխեմայի տարր |
Կիրառություն |
Համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ | |||
|
Արտադրանքի փորձարկում, տիպի հետազոտում |
Արտադրության գնահատում |
Տեսչական հսկողություն | ||||
|
1Հ |
Արտադրանքի նմուշների փորձարկումներն իրականացնում է արտադրողը |
Արտադրական հսկողությունն իրականացնում է արտադրողը |
Սերիական թողարկման արտադրանքի համար Հայտատու՝ Մաքսային միության անդամ պետության արտադրող կամ Մաքսային միության տարածքում օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձ |
Սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագիր | ||
|
2Հ |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) փորձարկումներն իրականացնում է հայտատուն |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համար Հայտատու՝ Մաքսային միության անդամ պետության արտադրող, վաճառող (մատակարար) կամ Մաքսային միության տարածքում օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձ |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համապատասխանության մասին հայտարարագիր | |||
|
3Հ |
Արտադրանքի նմուշների փորձարկումները հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) |
Արտադրական հսկողությունն իրականացնում է արտադրողը |
Սերիական թողարկման արտադրանքի համար Հայտատու՝ Մաքսային միության անդամ պետության արտադրող կամ Մաքսային միության տարածքում օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձ |
Սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագիր | ||
|
4Հ |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) փորձարկումները հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համար Հայտատու՝ Մաքսային միության անդամ պետության արտադրող, վաճառող (մատակարար) կամ Մաքսային միության տարածքում օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձ |
Արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համապատասխանության մասին հայտարարագիր | |||
|
5Հ |
Տիպի հետազոտություն (փորձարկում) |
Արտադրական հսկողությունն իրականացնում է արտադրողը |
Սերիական թողարկման արտադրանքի համար Հայտատու՝ Մաքսային միության անդամ պետության արտադրող կամ Մաքսային միության տարածքում օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձ |
Սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագիր | ||
|
6Հ |
Արտադրանքի նմուշների փորձարկումները հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) |
կառավարման համակարգի սերտիֆիկացում և կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից տեսչական հսկողություն |
Արտադրական հսկողությունն իրականացնում է արտադրողը |
Սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագիր | ||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|