ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 388-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգը և ժամկետները, ինչպես նաև ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և դրա գործողությունը դադարեցնելու որոշումների, ինչպես նաև նշված որոշումների ընդունման համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների ձևերը սահմանելու մասին» N 1820-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6․ Սույն որոշմամբ սահմանված դիմումը և փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվում են, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից սույն որոշմամբ նախատեսված որոշումները կայացվում և դիմումատուին են ուղարկվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով։»․

2) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

3) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետը «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ սույն որոշման N 2 հավելվածի N 8 ձևին համապատասխան» բառերով․

4) որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը «որոշման ընդունումը» բառերից հետո լրացնել «՝ սույն որոշման N 2 հավելվածի N 9 ձևին համապատասխան» բառերով․

5) որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին պարբերությունը «մաքսային մարմինների կողմից ընդունվում է» բառերից հետո լրացնել «սույն որոշման N 2 հավելվածի N 10 ձևին համապատասխան» բառերով․

6) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-րդ կետով.

«36. Մաքսային մարմինների կողմից ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի՝ դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին, դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին, դասակարգման վերաբերյալ, դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին, դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան՝ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան:».

7) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի փոփոխությունները գործարկվում են մինչև 2028 թվականի դեկտեմբերի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 388-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման

 

Ձև N 1

ԴԻՄՈՒՄ N ___

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար

 

Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում։

 

1. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝

անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

2․ Ապրանքի վերաբերյալ տվյալներ

 

3. Ապրանքի մատակարարման ժամկետը

(առկայության դեպքում)*

 

4. Մաքսային մարմնի անվանումը

 

5. Մաքսային ընթացակարգը

 

6․ Ապրանքի հայտարարատու (առկայության

դեպքում)*

 

7․ Ապրանքի դասակարգման վերաբերյալ

որոշման տրամադրման նախընտրելի ձևը

□ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով

□ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով

8․ Դիմումի ներկայացման օրվա դրությամբ

օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայության վերաբերյալ տեղեկատվություն

□ առկա է

□ առկա չէ

9. Դիմումատուի ստորագրությունը

 

10․ Ամսաթիվը

 

 

*Նշված դաշտերը պարտադիր լրացման ենթակա են այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվելու է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների կիրառման նպատակով:

Դիմումի ձևում՝

1․ Դիմումի 1-ին տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմումատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է ապրանքի անվանումը (նկարագիրը) և ապրանքի բաղադրիչների ցանկը:

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում է ապրանքի մատակարարման ժամկետը (առկայության դեպքում)։

4. Դիմումի 4-րդ տողում լրացվում է այն մաքսային մարմնի անվանումը, որտեղ իրականացվելու է ապրանքի հայտարարագրումը (առկայության դեպքում)։

5․ Դիմումի 5-րդ տողում լրացվում է այն մաքսային ընթացակարգը, որով ապրանքը հայտարարագրվելու է (առկայության դեպքում)։

6․ Դիմումի 6-րդ տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է), փոստային հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն։

7․ Դիմումի 7-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման նախընտրելի ձևը՝ էլեկտրոնային կամ թղթային։

8․ Դիմումի 8-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրվա դրությամբ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը։

9․ Դիմումի 9-րդ և 10-րդ տողերում լրացվում են դիմումատուի ստորագրությունն ու դիմումի ներկայացման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով։

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի բաղադրիչների

 

NN

ը/կ

Ապրանքի բաղադրիչի

անվանումը

Քառանիշ ծածկագիրը՝
ԱՏԳ ԱԱ-ին

համապատասխան

Քանակը

Լրացուցիչ չափման
միավորը՝ ըստ

ԱՏԳ ԱԱ-ի

Զուտ քաշը

(կգ)*

1

2

3

4

5

6

           
           
           
           
           

 

*կարող է չլրացվել 4-րդ և 5-րդ սյունակները լրացնելու դեպքում:

 

Ձև N 3

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին

 

1․ Մաքսային մարմինը

 

2. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

3․ Ապրանքի դասակարգման որոշման ընդունման դիմումի քննարկումը մերժելու որոշման գրանցման համարը

ԴՄ/ ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

4. Ապրանքի դասակարգման որոշման ընդունման դիմումի քննարկումը մերժելու որոշման ընդունման ամսաթիվը

 

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը

 

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

7. Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

 

8․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

Որոշման ձևում՝

1. Որոշման 1-ին տողում լրացվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը:

2. Որոշման 2-րդ տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմումատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

3․ Որոշման 3-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի քննարկումը մերժելու մասին որոշման գրանցման համարը «ԴՄ/ ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝

1) ԴՄ-ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. Որոշման 4-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի քննարկումը մերժելու մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

5. Որոշման 5-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը:

6. Որոշման 6-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

7. Որոշման 7-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման որոշում ընդունելու համար ներկայացված դիմումի քննարկումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը):

8. Որոշման 8-րդ տողում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը։

 

Ձև N 4

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N ___ __________ թ.

 

Լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին

 

1. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի

դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

2․ Մաքսային մարմինը

 

Քննարկելով ներկայացված դիմումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը տրամադրելու վերաբերյալ՝ անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել հետևյալ լրացուցիչ տեղեկությունները․

 _________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

3․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

Ձև N 5

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին

 

1․ Մաքսային մարմինը

 

2. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

3. Որոշման գրանցման համարը ՈՄ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

4. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը

 

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

7. Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

 

8․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

Որոշման ձևում՝

1. Որոշման 1-ին տողում լրացվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումը:

2. Որոշման 2-րդ տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմումատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

3․ Որոշման 3-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման գրանցման համարը «ՈՄ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝

1) ՈՄ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4․ Որոշման 4-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

5. Որոշման 5-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը:

6. Որոշման 6-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

7. Որոշման 7-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման որոշման ընդունումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը):

8․ Որոշման 8-րդ տողում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը։

 

Ձև N 6

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ

 

1. Որոշման գրանցման համարը

ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

2. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

3․ Մաքսային մարմինների անվանումները`

 

1)

 

2)

 

4. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

5. Ապրանքի անվանումը

 

6. Ապրանքի ծածկագիրը

 

7. Մաքսային ընթացակարգը

 

8. Որոշման ընդունման հիմքը (հիմքերը)

 

9. Ապրանքի հայտարարատուն* (առկայության դեպքում)

 

10. Ապրանքի մատակարարման ժամկետը*

(առկայության դեպքում)

 

11.Ապրանքի մատակարարման պայմանագրի

վավերապայմանները

 

12. Ապրանքի բաղադրիչների ցանկ

 

ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր

Անվանում

Քանակ (կգ)

1.

     

2.

     

     

13․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

* Նշված դաշտերը պարտադիր լրացման ենթակա են այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվելու է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու նպատակով:

Որոշման ձևում՝

1. Որոշման 1-ին տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ «ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝

1) ԴՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

2. Որոշման 2-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

3. Որոշման 3-րդ տողի 1-ին ենթակետում լրացվում է մաքսային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը:

4. Որոշման 3-րդ տողի 2-րդ ենթակետում լրացվում է մաքսային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ պետք է իրականացվի ապրանքի հայտարարագրումը (առկայության դեպքում):

5. Որոշման 4-րդ տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմումատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

6. Որոշման 5-րդ տողում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի անվանումը, անհրաժեշտության դեպքում` ապրանքային նշանը, մոդելը, արտիկուլը, մոդիֆիկացիան և ապրանքի բնութագրերը:

7․ Որոշման 6-րդ տողում լրացվում է ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը:

8. Որոշման 7-րդ տողում լրացվում է այն մաքսային ընթացակարգը, որով ապրանքը ձևակերպվելու է (առկայության դեպքում):

9. Որոշման 8-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման հիմքը՝ դասակարգման կանոնը և նկարագրությունը:

10. Որոշման 9-րդ տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է), փոստային հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն:

11. Որոշման 10-րդ տողում լրացվում է ապրանքի մատակարարման ժամկետները (եթե առկա է)։

12. Որոշման 11-րդ տողում լրացվում է ապրանքի մատակարարման պայմանագրի վավերապայմանները։

13. Որոշման 12-րդ տողի ցանկում լրացվում են տեղեկություններ ապրանքի բաղադրիչների վերաբերյալ (ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր, անվանում, քանակ)։

14․ Որոշման 13-րդ տողում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը։

 

Ձև N 7

 

ԴԻՄՈՒՄ N ___

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում։

 

1. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

2․ Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և գրանցման համարը

 

3․Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

 

4. Դիմումատուի ստորագրությունը

 

5․ Ամսաթիվը

 

 

Դիմումի ձևում՝

1. Դիմումի 1-ին տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմումատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և գրանցման համարը։

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)։

4. Դիմումի 4-րդ և 5-րդ տողերում լրացվում են դիմումատուի ստորագրությունն ու դիմումի ներկայացման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով։

 

Ձև N 8

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին

 

1․ Մաքսային մարմինը

 

2. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝

անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝

անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

3. Որոշման գրանցման համարը

ՓՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

4. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը

 

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

7. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման սյունակի համարը

 

1)

 

2)

 

8. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման՝ փոփոխման ենթակա սյունակներում նշված տվյալները

 

1)

 

2)

 

9. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման սյունակների փոփոխված խմբագրությունը

 

1)

 

2)

 

10. Որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքը (հիմքերը)

 

11. Ապրանքի բաղադրիչների ցանկում փոփոխություններ*

N

ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր

Անվանում

Քանակ (կգ)

1․

     

2․

     

․․․․․

     

12. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը

 

13․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

*Դաշտը լրացվում է միայն ապրանքի բաղադրիչների ցանկում փոփոխությունների դեպքում, ընդ որում՝ լրացվում է փոփոխված ամբողջական տարբերակը:

Որոշման ձևում՝

1. Որոշման 1-ին տողում լրացվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

2. Որոշման 2-րդ տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմումատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

3. Որոշման 3-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման գրանցման համարը՝ «ՓՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝

1) ՓՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ - այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ - մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. Որոշման 4-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

5. Որոշման 5-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման գրանցման համարը, որում կատարվում են փոփոխություններ:

6. Որոշման 6-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման ընդունման ամսաթիվը, որում կատարվում են փոփոխություններ՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

7. Որոշման 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման այն սյունակի (սյունակների) համարը (համարները), որոնք փոփոխվում են, փոփոխման ենթակա խմբագրությունները և փոփոխված խմբագրությունները։

8․ Որոշման 10-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքը (հիմքերը):

9. Որոշման 11-րդ տողում լրացվում են տեղեկություններ ապրանքի բաղադրիչների ցանկում փոփոխությունների վերաբերյալ (ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր, անվանում, քանակ)։

10․ Որոշման 12-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը։

11. Որոշման 13-րդ տողում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները:

 

Ձև N 9

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին

 

1․ Մաքսային մարմինը

 

2. Հայտարարատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

3․ Որոշման գրանցման համարը

ՓՈՄ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

4. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը

 

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

7․ Ապրանքի դասակարգման մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումի գրանցման համարը

 

8․ Ապրանքի դասակարգման մասին որոշման մեջ փոփոխությունների կատարման մերժման հիմքը (հիմքերը)

 

9․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3)ստորագրությունը

 

 

Լրացման ցուցումներ

1․ Որոշման 1-ին տողում լրացվում է որոշումն ընդունած մաքսային մարմնի անվանումը։

2․ Որոշման 2-րդ տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։

3․ Որոշման 3-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը մերժելու վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ «ՓՈՄ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝

1) ՓՈՄ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը մերժելու վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը մերժելու վերաբերյալ որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը մերժելու վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. Որոշման 4-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը մերժելու վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

5. Որոշման 5-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման գրանցման համարը, որում նախատեսվում է կատարել փոփոխություններ:

6. Որոշման 6-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման ընդունման ամսաթիվը, որում նախատեսվում է կատարել փոփոխություններ՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

7. Որոշման 7-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումի գրանցման համարը։

8․ Որոշման 8-րդ տողում նշվում է ապրանքի դասակարգման որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու հիմքը (հիմքերը):

9․ Որոշման 9-րդ տողում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը։

 

Ձև N 10

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին

 

1․ Մաքսային մարմինը

 

2. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը)

 

3) գտնվելու վայրը

 

3. Որոշման գրանցման համարը

ԳԴ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

4. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը

 

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

 

7. Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

 

8․ Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը

 

9․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1)անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

 

Որոշման ձևում՝

1. Որոշման 1-ին տողում լրացվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը:

2. Որոշման 2-րդ տողում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի համար՝ դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է):

3. Որոշման 3-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման գրանցման համարը՝ «ԳԴ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝

1) ԳԴ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. Որոշման 4-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ընդունման ամսաթիվը ՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

5. Որոշման 5-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման գրանցման համարը, որի գործողությունը դադարեցվում է:

6. Որոշման 6-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման ընդունման ամսաթիվը, որի գործողությունը դադարեցվում է ՝ «օր, ամիս, տարի» ձևաչափով:

7. Որոշման 7-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ընդունման հիմքը (հիմքերը):

8. Որոշման 8-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը:

9. Որոշման 9-րդ տողում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները:»։

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: