ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «2․1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով «Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և վաճառք» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությամբ կամ վաճառքով, որից հետո պետք է ներկայացնի «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն» կամ «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք» գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու հայտ։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 27 Երևան ՀՕ-76-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|