ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-75-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին բաժնով.

 

 

«7․1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1․

Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում

ԿՄ

             

2․

Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն

ԿՄ

           

Վ

3․

Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք

ԿՄ

           

Վ

4․

Անասնաբուժական դեղատնային գործունեություն

ԿՄ

           

Վ»։

 

Հոդված 2.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով «Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և վաճառք» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությամբ կամ վաճառքով, որից հետո պետք է ներկայացնի «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն» կամ «Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառք» գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու հայտ։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 27

Երևան

ՀՕ-75-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան