ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք)
2-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«խորհրդատվական կենտրոն՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվությունների և պարզաբանումների տրամադրում, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունում և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրում, և որտեղ իրականացվում է ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրերի ստորագրում.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով․
2) 4-րդ մասի «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով․
3) 5-րդ մասի «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 27 Երևան ՀՕ-69-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: