ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1506-Ա |
«20» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ․24Ա ՇԵՆՔ Հ.42 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴԳԱՐ ԱՐԹՈՒՐԻ ԶԻԼՖՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 11.08.2022թ. հ.ՎԴ/4874/05/20 վարչական գործով վճիռը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.03.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումը (02.03.2026թ. հ.Դ-19761-26).
1. Երևան, Կենտրոն, Սարյան փողոց, հ․24ա շենք հ.42 բնակարանին կից՝ Էդգար Արթուրի Զիլֆյանի կողմից ինքնակամ իրականացված 105,33քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ/) (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022ROZUWW) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1522019 (մեկ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |