ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1523-Ա |
«23» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ստյոպա Ափանոսյան» ՍՊԸ-ի լ/ա Գրիգոր Ափանոսյանի դիմումը՝ Սայաթ-Նովա թաղամասի հ.4 հասցեում գտնվող թ.730 օբյեկտի զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու վերաբերյալ:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել 29.01.1996թ. սեփականության 44686 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-28122023-99-0301, հ.ԱՏ-10072024-01-1153, հ.ԱՏ-07022024-01-1192 տեղեկանքները:
Քննարկվող հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցա-պատման գոտում:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սայաթ-Նովա թաղամասի հ.4 հասցեում շինությամբ ծանրաբեռնված հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 197,7քմ:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում /ծածկագիր՝ 01-002-0007-0002/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ և 64-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-9380-26 եզրակացությունը և 13.03.2026թ հ, Ն/14475-26 գրությունը.
1. Վերականգնել Սայաթ-Նովա թաղամասի հ.4 հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասի հողհատկացման հիմքերը՝ 197.7քմ մակերեսի չափով:
2. Սայաթ-Նովա թաղամասի հ.4 հասցեում գտնվող՝ 197.7քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սայաթ-Նովա թաղամասի հ.4 հասցեում գտնվող 197.7քմ մակերեսով (01-002-0007-0002 կադաստրային ծածկագրով) հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ հասարակական կառուցապատման:
4. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված 197.7քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է «Ստյոպա Ափանոսյան» ՍՊԸ-ին:
5. Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետում ամրագրված դեպքերոմ պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
6. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |