ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1504-Ա |
«20» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի Հ.761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի N4/14.1/36062-2025 գրությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի 19/04/2025թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ- 19042025-01-0034 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 23/02/2026թ. «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ» հ.ԱՏ-23022026-01-0917 տեղեկանքը, ինչպես նաև քաղաքացի Արսեն Բաղդագյուլյանի դիմումը (22.01.2026թ. հ.Դ-6304-26 ).
1. Երևանի քաղաքապետի 2025թ. մարտի 6-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.761-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերում՝ «350,0քմ» բառերը փոխարինել «295,03քմ» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|