ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1473-Ա |
«19» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 8Ա ՓՈՂՈՑԻ Հ.10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն, Վարուժան և Գարիկ Մարտիրոսյանների լ/ա Հասմիկ Հովհաննիսյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամաս 8ա փողոցի հ.10 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 12.11.2014թ. հ.Հ-8829 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքների 26.11.2014թ. հ.16057, 16058, 16059 և հ.16060, ինչպես նաև 27.07.2022թ. հ.հ.18810, հ.18811 և 18812 վկայագրերը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամաս 8ա փողոց հ.10 հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 847.70քմ՝ փաստաթղթերում ամրագրված 1000.0քմ մակերեսի փոխարեն, իսկ համադրումները վերացնելուց հետո, այն կազմում է 837.30քմ:
Երևանի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման, մասամբ էլ՝ բնակավայրերի այլ հողերի գոտում, իսկ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 9-րդ գոտում, որ ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /հողամասի ծածկագիր՝ 01-001-0450-0050/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-146846-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամաս 8ա փողոցի հ.10 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ մակերեսը կազմում 837.30քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Երևանի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիլիկյան թաղամաս 8ա փողոցի հ.10 հասցեում գտնվող 837.30քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |