ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1489-Ա |
«19» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՅ ԹԱՂԱՄԱՍ Հ.10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է Տիգրան Սանասարյանի դիմումը՝ Նոյ թաղամաս հ.10/2 հասցեում գտնվող /տնամերձ/ հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 24.03.94թ. հ.9/149 որոշումը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 17.12.2025թ. հ.26/172891-25 գրությունը և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-18022026-01-1674 տեղեկանքը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-207-011-001/:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 305.32քմ՝ Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 24.03.94թ. հ.9/149 որոշման մեջ ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-142808-25 եզրակացությունը.
1. Նոյ թաղամաս հ.10/2 հասցեում գտնվող 305.32քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |